ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար. Սիրիայում հակամարտության զոհերի թիվն արդեն գերազանցել է 8 հազարը![]() 16 մարտի 2012 - 09:36 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հինգշաբթի օրը հաղորդել է, որ Սիրիայում մեկ տարի առաջ սկսված հակամարտության զոհերի թիվն արդեն գերազանցել է 8 հազարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Associated Press-ին: Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնում էր 7,5 հազար զոհերի մասին: Բացի այդ Պան Գի Մունը հակամարտության երկու կողմերին կոչ է արել համագործակցել ՄԱԿ-ի ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի հետ, որպեսզի հետագա արյունահեղությունը կանխվի: Իր հայտարարության մեջ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մատնանշել է նաև, որ սիրիական իշխանությունների կողմից ընդդիմության ուժերի «դաժան ճնշումը» մինչ օրս շարունակվում է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |