SWIFT խոշորագույն միջազգային միջբանկային վճարային համակարգը շաբաթ օրը կդադարի կապի ծառայություններ մատուցել իրանական բանկերին, որոնք Եվրամիության պատժամիջոցներին են արժանացել: Արևմտյան երկրները հույս ունեն պատժամիջոցների օգնությամբ խոչընդոտելու Իրանի միջուկային ծրագրի իրականացմանը: SWIFT-ը, որը բանկերին ամբողջ աշխարհով դրամական միջոցների շրջանառության հնարավորություն է ընձեռում, հաղորդել է այն մասին, որ սև ցուցակում հայտնված իրանական բանկերը շաբաթ օրը դուրս կհանի համակարգից:
SWIFT-ի գլխավոր տնօրեն Լազարո Կամպոսը հայտնել է. «Բանկերի բացառումն արտակարգ և աննախադեպ քայլ է SWIFT-ի համար: Դա Իրանի հանդեպ ֆինանսական պատժամիջոցների ուժեղացմանն ուղղված միջազգային և բազմակողմանի գործողությունների ուղղակի արդյունքն է»: