Արգենտինան դատի կտա Ֆոլքլենդյան կղզիների մոտ նավթ փնտրող ընկերություններին

Արգենտինան դատի կտա Ֆոլքլենդյան կղզիների մոտ նավթ փնտրող ընկերություններին

PanARMENIAN.Net - Արգենտինան հայտարարել է, որ դատի կտա ընկերություններին, որոնք նավթի հետախուզությամբ են զբաղվում Մեծ Բրիտանիայի կողմից վերահսկվող Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիների մոտ, որոնց հանդեպ իրավունքը Բուենոս Այրեսը վիճարկում է:

Արտաքին գործերի նախարար Հեկտոր Թիմերմանն ասել է, որ Ֆոլքլենդյան կղզիների շրջակա ջրերում նավթի հետախուզությունն անօրինական է: «Նավթն ու գազը Հարավային Ատլանտիկայում պատկանում են արգենտինյան ժողովրդին»,- ասել է նախարարը և նախազգուշացրել, որ ցանկացած ընկերություններ, որոնք աջակցություն կցուցաբերեն ընդերքի բրիտանական հետախույզներին, նույնպես կարող են պատժամիջոցների արժանանալ:

Մեծ Բրիտանիայի կառավարությունն ի պատասխան հայտարարել է, որ օժանդակում է Ֆոլքլենդյան կղզիների՝ սեփական նավթային պաշարները մշակելու իրավունքին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---