«Չորրորդ ինքնիշխանություն». ԲՀԿ-ի շարքերը սկսել են համալրվել ՀՀԿ կարկառուն դեմքերով

«Չորրորդ ինքնիշխանություն». ԲՀԿ-ի շարքերը սկսել են համալրվել ՀՀԿ կարկառուն դեմքերով

PanARMENIAN.Net -

«ՉԻ» տեղեկություններով, ՀՀԿ վերջին փակ հարցումներով ՕԵԿ-ը վերստին չի հաղթահարել 1 տոկոսի շեմը, իսկ ԲՀԿ-ն դարձյալ ստվերում է թողել ՀՀԿ-ին: Բանն այն է, որ անցկացված սոցհարցման տվյալներով առաջին տեղում ԲՀԿ-ն է, ընդ որում` ցուցանիշների բավականին մեծ առավելությամբ:

«ՉԻ»-ն հավելում է, որ ԲՀԿ-ի շարքերը տարբեր համայնքներում սկսել են համալրվել ՀՀԿ կարկառուն դեմքերով: Բազմաթիվ թաղային հեղինակություններ, որոնք տարիներ շարունակ աշխատել են ՀՀԿ-ի համար, այս անգամ որոշել են աջակցել Գագիկ Ծառուկյանին. նրանցից ոմանք` հրապարակային, ոմանք էլ` խիստ գաղտնի պայմաններում:

 Ուշագրավ
---