ԿԲ-ն դեռ չի կարող գնահատական տալ Վաշինգտոնի նոր օրինագծին![]() 16 մարտի 2012 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկում գտնում են, որ դեռ հնարավոր չէ իրատեսական գնահատական տալ Վաշինգտոնի կողմից հավանաբար ընդունվելիք օրինագծի վերաբերյալ, որով ԱՄՆ-ում հաշիվներ ունեցող օտարերկրյա բանկերը պարտավոր կլինեն երկրի գանձապետարան հայտնել Իրանի ֆինկառույցների հետ գործողությունների մասին: ԿԲ-ում ասել են, որ արտասահմանյան բանկերում ունեցած թղթակցային հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հայաստանյան բանկերի կողմից հրապարակվող նյութերում (օրինակ՝ տարեկան հաշվետվություններում) այն չափով, որքանով տվյալ բանկը դա նպատակահարմար է համարում: Բանկերի կողմից հրապարակվող նյութերը առավել ընդգրկուն ծավալով հասանելի են վերջիններիս ինտերնետային կայքէջերում: Բանկում նշել են նաև, որ հայաստանյան բանկերի վրա ԱՄՆ-ի կողմից ենթադրաբար ընդունվելիք օրենքի հնարավոր ազդեցության վերաբերյալ իրատեսական որևէ գնահատական տալ հնարավոր չէ, քանի դեռ բացակայում են այդ օրենքի կարգավորման օբյեկտ(ներ)ի և շրջանակի մասին կոնկրետ տվյալները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |