«Հայկական ժամանակ». Հովհաննես Թամամյանը մինչև Աժ ընտրությունները կարող է ազատ արձակվել![]() 16 մարտի 2012 - 10:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը մինչև Աժ ընտրությունները կարող է ազատ արձակվել դատարանի դահլիճից:«Հայկական ժամանակը» գրում է, որ համենայնդեպս, սրա մասին հուշում են երեկ դատարանում տեղի ունեցած իրադարձությունները: Թամամյանը և գործով մյուս ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել և միջնորդել արագացված դատաքննության կարգ կիրառել: Դատավարությունն ավարտվել է, և կողմերը պատրաստվում են ճառերին: ՀՀ օրենսդրությամբ, արագացված դատաքննության կարգ կիրառելու դեպքում ամբաստանյալների նկատմամբ չի կարող ավելի խիստ պատիժ նշանակվել, քան տվյալ հոդվածով նախատեսված ամենախիստ պատժի երկու երրորդը: Թամամյանի հոդվածով նախատեսված է առավելագույնը վեց տարվա ազատազրկում, ու փաստորեն այս վերին շեմը հիմա իջնում է երկու տարով` դառնալով չորս տարի: «Բայց, քանի որ Թամամյանն իրեն մեղավոր ճանաչելով մեղմացուցիչ հանգամանք է ձեռք բերել, չի բացառվում, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ նա բազմաթիվ պետական պարգևներ ունի: Այլ կերպ ասած, մեծ է հավանականությունը, որ նա երկու կամ երեք տարի պայմանական կստանա և ազատ կարձակվի դատարանի դահլիճից»,- գրում է «Հայկական ժամանակը»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |