Հատվել են Դարպաս գյուղի տարածքով անցնող Փամբակ գետի ափամերձ ծառերը

Հատվել են Դարպաս գյուղի տարածքով անցնող Փամբակ գետի ափամերձ ծառերը

PanARMENIAN.Net - Մարտի 15-ին, ժամը 13.00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարությունում Դարպասի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ անհայտ քաղաքացիների կողմից հատվում են գյուղի տարածքով անցնող Փամբակ գետի ափամերձ ծառերը, ինչից թուլանում է գետի ափապաշտպան զանգվածը:

Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում կատարված ուսումնասիրություներից պարզվել է, որ գետն են թափվել հատված ծառերի ճյուղեր,կենցաղային և շինարարական աղբ և ափապաշտպան բետոնե սալիկներ, որոնք արհեստականորեն խոչընդոտում են գետի բնականոն ընթացքին, գարնանային վարարումների ժամանակ հնարավոր է գետի հունի խցանում:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետին, Վանաձորի քաղաքապետին և մարզային ՈԲ օպերատիվ հերթապահին: Ձեռնարկվում են միջոցառումներ գետի հունը մաքրելու և տվյալ հատվածի վերաբերյալ հսկողություն իրականացնելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---