«Հրապարակ». ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանն ակտիվ նախընտրական գործունեություն է ծավալում![]() 16 մարտի 2012 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Մասիսի շրջանն ընդգրկող թիվ 16 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրվող Մուրադ Մուրադյանն արդեն ակտիվ նախընտրական գործունեություն է ծավալել, ընտրախոստումներ է տալիս բնակիչներին: «Հրապարակին» հասած տեղեկություններով, Մուրադյանն իր մերձավոր շրջապատին հորդորել է գործի դնել բոլոր հնարավոր միջոցները իր և ՀՀԿ հաղթանակն ապահովելու համար, քանի որ բնապահպանության նախկին նախարարը բավականին լուրջ մրցակից ունի` գործող պատգամավոր, ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը: Մասիսի քաղաքապետը ևս ԲՀԿ-ական Դմիտրի Նազարյանն է, ով հասցրել է իր կուսակիցներին տեղավորել պետական կառույցների ղեկավար պաշտոններում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |