«Ժամանակի» տեղեկություններով, երեկ Սյունիքի մարզի երկու քաղաքներում՝ Գորիսում և Սիսիանում, տեղի են ունեցել խորհրդակցություններ շրջանների գյուղապետների մասնակցությամբ: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, հավաքների կազմակերպիչներն են եղել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն, ՀՀԿ նախընտրական շտաբի մարզային կառույցի աշխատանքները ղեկավարող Մաքսիմ Հակոբյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և Գորիսում տեղակայված բանակային կորպուսի հրամանատարը: Թերթի աղբյուրը փոխանցում է, որ հանրապետականները գյուղապետների վրա «պլան են դրել»՝ ՀՀԿ-ի համար ապահովել որոշակի տոկոս ձայներ և հարկադրել են ստորագրել պարտավորությունների տակ: