Xbox խաղային սարքի նոր մոդելը կթողարկվի ոչ վաղ, քան 2013թ.

Xbox խաղային սարքի նոր մոդելը կթողարկվի ոչ վաղ, քան 2013թ.

PanARMENIAN.Net - Microsoft-ն իր Xbox խաղային սարքի նոր տարբերակը չի թողարկի ավելի վաղ, քան գալիք տարի, որպեսզի եկամուտ բերի մեծ պահանջարկ ունեցող Xbox-ի նախկին մոդելից հետո։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղելով իր իրազեկ աղբյուրներին։ Ըստ մամուլում տարածվող լուրերի, նոր մոդելի գրաֆիկական կատարումը լինելու է 6 անգամ ավելի բարձրորակ։

Microsoft-ը դեռևս պաշտոնապես չի հայտնում Xbox 720-ի թողարկման օրը։ Ըստ որոշ վարկածների, հնարավոր է այն ներկայացվի 2013-ի հունիսին ԱՄՆ-ում անկացվող տեսախաղերի խոշոր ցուցահանդեսի՝ Electronic Entertainment Expo-ի ժամանակ։

Ըստ վերլուծաբանների, Microsoft-ը կսկսի նոր Xbox 720-ի արտադրությունն ավելի վաղ, եթե զգա վտանգ մրցակիցների կողմից։ Օրինակ, ճապոնական Nintendo-ն մտադիր է թողարկել նոր սարք Wii U-ն մինչև 2012-ի ավարտը։

2011-ի տվյալներով Xbox 360 –ն ավելի լավ է վաճառվել, քան մրցակիցների խաղային սարքերը՝ Nintendo Wii կամ Sony PlayStation 3-ը։ Գիննեսի ռեկորդների գրքում պաշտոնապես հայտնվեց Kinect սարքը՝ որպես ամենաարագ վաճառվող և մեծ պահանջարկ ունեցող սարք։ Kinect-ը Microsoft-ի կողմից նախագծված սարք է՝ նախատեսված Xbox 360 խաղային սարքերը հեռահար կառավարելու համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---