ԱՄՆ-ն մտադիր է վերսկսել ռազմական օգնությունը Եգիպտոսին![]() 16 մարտի 2012 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է վերսկսել ռազմական օգնությունը Եգիպտոսին, չնայած իրավապաշտպանների հետապնդման պատճառով Կահիրեի հետ հարաբերությունների բարդացմանը: Այդ մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնյաներին, որոնք ցանկացել են անհայտ մնալ: Օգնությունը ծրագրվում է վերսկսել, չնայած որ Կոնգրեսը նման օգնության հատկացումն ուղղակիորեն կապել է ստացող երկրում հիմնական ազատությունների պաշտպանության ոլորտում իրերի դրության հետ: Հրատարակության տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արդեն հաջորդ շաբաթվա սկզբում կհայտարարի, որ օգնության հատկացումն անհրաժեշտ է՝ ելնելով ազգային անվտանգության պահանջներից: Դրանից հետո Կահիրեին կհատկացվի 2012 թվականի համար նախատեսված 1,3 միլիարդ դոլար ընդհանուր գումարի որոշակի մասը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |