16 մարտի 2012 - 14:17 AMT
Ուկրաինայում նշանակվել է EURO-2012-ի անվտանգության համար պատասխանատու

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևին նշանակել է Ուկրաինայում 2012-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ մասի նախապատարստության և անցկացման ժամանակ անվտանգության և կարգուկանոնի համար պատասխանատու:

«Սահմանել, որ Ուկրաինայում 2012-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ մասի նախապատրաստման և անցկացման ժամանակ օժանդակ մարմինների գործունեության համակարգումն իրականացվում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի կողմից»,- նշվում է նախագահի պաշտոնական կայքում;