ՀՀ վարչապետ. ՏՏ ոլորտը մեծ զարգացում է ապրում Հայաստանում![]() 16 մարտի 2012 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներն այսօր առավոտյան աշխատանքային նախաճաշի ընթացքում քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը: Մասնավորապես նշվել է, որ մեր երկրում ՏՏ բնագավառը ներկայում բավականին մեծ զարգացում է ապրում. հայաստանյան շուկա են մուտք գործում միջազգային տարբեր ընկերություններ, առկա է աշխատուժի լուրջ պահանջարկ: Այդ համատեքստում քննարկվել է կադրերի պատրաստման խնդիրը, մասնավորապես, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) «National Instruments» ընկերության հետ համատեղ Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի ստեղծման հարցը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման ընթացքից և համոզմունք հայտնել, որ այն հաջողությամբ կհասցվի իր տրամաբանական ավարտին: Անդրադարձ է կատարվել նաև մարզերում ՏՏ բնագավառի զարգացման խնդրին: Այդ համատեքստում քննարկվել են Գյումրու տեխնոպարկի ուղղությամբ կատարվող աշխատանքները: Առաջարկվել է նույն գաղափարն իրականացնել նաև Վանաձորում: Զրուցակիցներն արծարծել են նաև ռազմաարդյունաբերության զարգացման գործում ՏՏ ոլորտի ընկերությունների ներգրավմանը, 2012 թվականին նախատեսվող միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |