«Բանակն իրականում» նախաձեռնությունը պահանջում է խորհրդարանական լսումներ կազմակերպել16 մարտի 2012 - 15:10 AMT PanARMENIAN.Net - «Բանակն իրականում» նախաձեռնությունն այսօր դիմում է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին և այլոց: Դիմումում, մասնավորապես նշվում է, որ, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամների և փորձագետների գնահատմամբ, փետրվարի 23-ին ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծ հակասում է մարդու հիմնարար իրավունքներն ամրագրող ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին և հնարավորություն է ստեղծում օրենքով (ստատուտով) սահմանված կարգով զինված հեղաշրջում իրականացնելու համար: Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի շուրջ ծավալված հակասական գնահատականներն ու առաջիկա ընտությունների հետ կապված մտահոգությունները` «Բանակն իրականում» նախաձեռնությունը պահանջում է, մինչև փաստաթղթի երկրորդ ընթերցմանն անցնելը, կազմակերպել խորհրդարանական լսումներ` հասարակայնության ներկայացուցիչների ներգրավմամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |