Ղարաբաղի օդանավակայանը կոչված է ապահովելու մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը

Ղարաբաղի օդանավակայանը կոչված է ապահովելու մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը

PanARMENIAN.Net - Ըստ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, յուրաքանչյուր մարդ ազատ տեղաշարժվելու իրավունք ունի անկախ այն տարածքի կարգավիճակից, որտեղ բնակվում է: Մասնավորապես, հռչակագրի 13 հոդվածը հռչակում է. «Յուրաքանչյուր մարդ ազատ տեղաշարժվելու իրավունք ունի, ինչպես նաև կարող է բնակություն հաստատել ցանկացած պետության տարածքում: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի հեռանալ երկրից, այդ թվում նաև սեփական, և վերադառնալ երկիր»:

Ղարաբաղի օդանավակայանը կառուցված է հենց ապահովելու համար մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը»,- PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ կառավարությանը կից Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումը:

Մասնավորապես, «Թրենդը» պնդում է, որ Եվրոպայի Քաղավիացիայի խորհրդաժողովը (ECAC) հաստատել է Ղարաբաղում օդանավակայանի կառուցման «ապօրինությունը: Ըստ աղբյուրի, դա հայտնի է դարձել Բաքվում ECAC և Ադրբեջանի Քաղավիացիայի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---