Բազմաթիվ մրցույթների դափնեկիր, դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը ելույթ է ունենալու Երևանում![]() 16 մարտի 2012 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Մարտի 18-ին դաշնամուրային երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան ունկնդրելու գերմանացի անվանի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխին, ով հրավիրված է հանդես գալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) որպես մենակատար: Նվագախումբը ղեկավարելու է Էդուարդ Թոփչյանը: Դաշնակահարը հայաստանյան լսարանին է ներկայանալու Հայդնի դաշնամուրի 4-րդ և Մոցարտի Դաշնամուրի 13-րդ կոնցերտներով: Գերմանացի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը սովորել է Վիտալի Մարգուլիսի և Պավել Գիլիլովի հետ: Նա բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: Ելույթ է ունենում Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի և Ավստրալիայի լավագույն բեմերում: Նա հյուրընկալել է բազմաթիվ միջազգային փառատոներին: Որպես մենակատար ելույթ է ունեցել աշխարհի բազմաթիվ հայտնի նվագախմբերի հետ. Շտուտգարտի կամերային նվագախումբ, Մյունխենի, Յոհանեսբուրգի ֆիլհարմոնիկ, Պերույի ազգային նվագախումբ, Տալլինի, Մոսկվայի, Պետերբուրգի նվագախմբեր և այլն: Նա հիանալի կամերային երաժիշտ է, նվագում է Բեռլինի Մենդելսոնի անվան տրիոյում ջութակահար Ուտա Կուներտի և հայաստանյան հանդիսատեսին արդեն ծանոթ թավջութակահար Ռամոն Յաֆֆեյի հետ: Նրա աշակերտներն անցած տարի արժանացել են 25 միջազգային մրցույթների ոսկե և արծաթե մեդալներ: Ֆրյոլիխը «Ամադեո» միջազգային դաշնամուրային փառատոնի ժյուրիի նախագահն է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |