Նյոնում կայացել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը

Նյոնում կայացել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը

PanARMENIAN.Net - Նյոնում մարտի 16-ին ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում կայացել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը:

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Բարսելոնան» քառորդ եզրափակչում կհանդիպի «Միլանի», «Ռեալը»՝ ԱՊՈԵԼ-ի, «Օլիմպիկը»՝ Բավարիայի, «Բենֆիկան»՝ «Չելսիի» հետ:

Վիճակահանությունն անցկացրել են ՈՒԵՖԱ գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն և մյունխենյան եզրափակչի դեսպան Պաուլ Բրայտները:

Երկխաղանի մրցավեճերի առաջին հանդիպումները կկայանան մարտի 27-ին և 28-ին, պատասխան հանդիպումները՝ ապրիլի 3-ին և 4-ին: Առաջին կիսաեզրափակիչ խաղերը կկայանան քառորդ եզրափակիչներից երկու շաբաթ անց՝ ապրիլի17-ին և 18-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 24-ին և 25-ին: Եզրափակիչը կկայանա Մյունխենում մայիսի 19-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---