Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են ՏՄՊՊՀ նախագահի հետ![]() 16 մարտի 2012 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելիի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, այսօր մարտի 16-ին տեղի է ունեցել պատվիրակության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մրցակցային իրավիճակի և ներդրումային դաշտի բարելավմանն ուղղված հարցեր, ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է մինչ այսօր Հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները, ինչպես նաև 2012 թվականի առաջնահերթությունները: Ծանոթանալով Հանձնաժողովի գործունեության վիճակագրությանն ու աշխատանքների հիմնական ուղղություններին, Գերմանիայի արտաքին գործերի գրասենյակի դեսպան, Գլոբալիզացիայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի քաղաքականության հանձնաժողովի անդամ Ստեֆան Աուերը ողջունեց ՀՀ ՏՄՊՊՀ գործելակերպը և ընդգծեց, որ կատարվող քայլերը խիստ կարևոր են ոչ միայն երկրում մրցակցային բարենպաստ միջավայրի, այլ նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման տեսակյունից: Ս. Աուերը նշեց, որ գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում նոր ներդրումների իրականացմամբ, ինչին իր գործունեությամբ նպաստում է նաև Հանձնաժողովը` ստեղծելով վստահելի և բարենպաստ ազատ մրցակցային միջավայր: Խոսելով Հանձնաժողովին տրված լիազորությունների մասին, Ս. Աուերը նշեց, որ տնտեսվարողների մոտ լիարժեք ստուգումներ իրականացնելու իրավասությունը կնպաստեր Հանձնաժողովի ադյունավետության էլ ավելի բարձրացմանը: Նա նշեց, որ ոչ միայն Գերմանիայում այլ նաև ԵՄ մակարդակով այն շատ կարևոր գործիք է, քանի որ մեծացնում է Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների ընթացքում փաստերի հավաքագրումը և ապացուցողական հնարավորությունները` նպաստելով իրավախախտումների լիարժեք բացահայտմանն ու նաև պետական եկամուտների ավելացմանը: Ավելի քան 30 տարի հայկական շուկայում գործող «Քրոնոմետ» ընկերության տնօրեն Թոմաս Հայլը հետաքրքրվեց, թե ինչքանով է Հանձնաժողովը ուշադրություն դարձնում պետական գնումների համակարգին, ընդգծելով, որ այն շատ կարևոր է թե ընկերությունների համար և թե պետական միջոցների արդյունավետ տեղաբաշխման տեսանկյունից: Ի պատասխան Ա. Շաբոյանը տեղեկացրեց, որ պետական գնումների համակարգի ուսումնասիրությունը 2012 թվականի առաջնահերթություններից է: Արդեն իսկ կան հարուցված վարույթներ դեղորայքի շուկայում, իսկ տարվա ընթացքում կուսումնասիրվեն նաև այլ ոլորտներ: Ս. Աուերը կարևորեց խախտումների դեպքում Հանձնաժողովի նման խիստ դիրքորշումը` նշելով, որ այն կանխարգելիչ նշանակություն ունի: Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին ՀՀ ՏՄՊՊՀ նախագահին բաց և արդյունավետ քննարկման համար: Ա. Շաբոյանն էլ ընդգծեց, որ Հանձնաժողովը մշտապես ակտիվորեն համագործակցում է տարբեր միջազգային, այդ թվում նաև գերմանական կառույցների հետ: Մասնավորապես, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը՝և Թվինինգ ծրագրերի գործընկերների փորձն օգնում է ինչպես որոշումներ կայացնելու, փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման առումով,, այնպես էլ օրենսդրական բարեփոխումների ժամանակ: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը պաշտոնյաներին շնորհակալություն հայտնեց ոչ միայն Հանձնաժողովին աջակցելու այլ նաև Հայաստան-ԵՄ տնտեսական ինտեգրման գործում մեծ ներգրավվածություն ունենալու համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |