«Զվարթնոց». Եթե «Արմավիան» պայմանագրի խախտում է տեսնում, կարող է դիմել դատարան![]() 16 մարտի 2012 - 17:47 AMT PanARMENIAN.Net - «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՍՊ ընկերությունը «Արմավիա» ավիաընկերության հետ կնքած պայմանագրի որևէ կետ չի խախտել ու չի խախտում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով «Արմավիայի» տարածած հաղորդագրությանը, ըստ որի «Զվարթնոցը» խախտում է երեկ ստորագրված պայմանագիրը, ասաց օդանավակայանի մամլո խոսնակ Գևորգ Աբրահամյանը: «Պայմանավորվածության որևէ կետ չի խախտվել ու չի խախտվում: Իսկ եթե կա ինչ-որ կետ, որտեղ իրենք տեսնում են խախտում, կարող են դիմել դատարան. ստորագրված պայմանագիր կա»,- մանրամասնեց Աբրահամյանը՝ միաժամական հրաժարվելով մեկնաբանել «Արմավիայի» այն հայտարարությանը, ըստ որի իրենք արդեն մարել են պարտքի (5 մլն 300 հազար դոլար) 50 տոկոսը: Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը հայտարարել է, որ «Զվարթնոց» օդանավակայանը չի կատարում երեկ ստորագրված համաձայնագրի պայմանները: «Սակագները ոչ մի լումա չեն իջեցվել, գործում են նախկին սակագները, մինչդեռ «Արմավիա» ավիաընկրությունը արդեն իսկ վճարել է խոստացված գումարի 50 տոկոսը»,- նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտարարել էր, որ «Արմավիա» ավիաընկերության հետ համաձայնության են եկել և ստորագրել են համաձայնագիր: Երեկ ստորագրված համաձայնագրով «Արմավիան» պարտավորվել էր մինչև սեպտեմբեր մարել 5 մլն 300 հազար դոլար պատքը: Իսկ «Զվարթնոցը» իր կողմից սահմանել էր հատուկ սակագներ, որը և պահանջում էր «Արմավիան»: Նշվում էր, որ օդանավակայանի կողմից սահմանված նոր սակագները կգործեն առաջիկա մեկ տարվա ընթացքում: Պարտքի մարման առաջին վճարումը համաձայնագրով սահմանված է մարտի 31-ին: Մարտի 6-ին «Արմավիա» ավիաընկերությունը գործադուլ էր հայտարարել: Ընկերությունից հայտնում էին, որ գործադուլը պայմանավորված էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր գնային քաղաքականությամբ, ըստ որի սպասարկման գները բարձրացել են: Գործադուլը հայտարարելուց մի քանի ժամ անց ընկերությունը վերսկսել էր աշխատանքը: Զուգահեռ ընթանում էին բանակցություններ ավիաընկերության, օդանավակայանի և Քաղաքացիական ավիացիայի վարչության միջև: «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչները նաև չէին բացառում ընկերությունը սնանկ հայտարարելու հավանականությունը, եթե «Զվարթնոցը» զիջումների չգնար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |