Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները 2012-ի մարտի վերջին կարող են որոշում ընդունել երկու հակաճգնաժամային ֆոնդերի ընդհանուր վարկային պոտենցիալը՝ Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի (EFSF) և Եվրոպական կայունացնող մեխանիզմի (ESM), ընթացիկ 500 մլրդ եվրոյից մինչև 700 մլրդ եվրո ավելացնելու մասին: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ մեջբերելով եվրոպական կառավարական աղբյուրները:
Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի կառավարիչները կքննարկեն այդ ֆոնդերի չափերը Կոպենհագենում մարտի 30-31-ը:
Տնտեսական տնտեսական քաղաքականության հարցերով հանձնակատար Օլլի Ռենը հանդես է գալիս EFSF/ESM վարկային պոտենցիալը մինչև 750 մլն եվրո ավելացնելու օգտին: Ֆոնդերի ռեսուրսներն ավելացնելու հիմնական հակառակորդը Գերմանիան է: