Գերմանիան էլ ավելի կխորացնի հարաբերությունները Հայաստանի հետ![]() 16 մարտի 2012 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեին, հայտնում է նախագահի մամլո ծառայութունը: Ողջունելով հյուրին՝ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները և մեծ նշանակություն է տալիս երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և բազմաբնույթ համագործակցության դինամիկ ու շարունակական զարգացմանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիրը շահագրգիռ է բոլոր ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, ռազմական և այլ, խորացնելու հարաբերությունները բարեկամ Գերմանիայի հետ: Նախարար Գիդո Վեստերվելլեն ևս գոհունակությամբ է խոսել հայ-գերմանական հարաբերությունների մասին, նշելով, որ երկու երկրները սերտորեն աշխատում են երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ և փոխադարձ վստահությամբ են վերաբերում միմյանց: Գերմանիայի արտգործնախարարի խոսքով, Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի այս հոբելյանական տարում իր երկիրը ցանկանում է մինչև այժմ եղած ձեռքբերումների հիման վրա ընդլայնել և զարգացնել երկկողմ հարաբերությունները: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլն ու հեռանկարները, տարածաշրջանային մարտահրավերներն ու խնդիրները: Երկուստեք կարևորվել է նաև Գերմանիայի հետ համագործակցությունը Հայաստանի եվրաինտեգրման համատեքստում՝ նկատի առնելով Գերմանիայի առանցքային դերը Եվրոպայում և եվրակառույցներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |