Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի հետ, ինչով հաստատել են իրենց վճռականությունը երկրում բռնություն և անկարգություններ տարածող ահաբեկիչների դեմ պայքարելու հարցում: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության Խորհրդի նախագահին հասցեագրված նամակում Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Դամասկոսը բոլոր երկրներին և կազմակերպություններին կոչ է անում ճնշում գործադրել արյունահեղությանն օժանդակող կուսակցությունների վրա, որպեսզի ՄԱԿ ԱԽ ահաբեկչության դեմ պայքարի գործող բանաձևերին համապատասխան երկրում դադարեցվի բռնությունը: