Նորվեգիայի ոստիկանությունը ներողություն է հայցել Բրեյվիկի «արյունահեղությունը» չկանխելու համար![]() 16 մարտի 2012 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի ոստիկանությունը պաշտոնապես ներողություն է հայցել զոհերի ազգականներին և տուժածներին ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի պատճառով Ուտոյա կղզում, քանի որ ոստիկանությունը չափազանց ուշ էր ժամանել ահաբեկչության վայր: Այդ մասին հաղորդում է BBC News-ը: «Սարսափելի է գիտակցել, որ մենք կարող էինք մարդկային կյանքեր փրկել, եթե հրաձիգին ավելի վաղ բերման ենթարկեինք»,- հայտնել է Նորվեգիայի ոստիկանության պետ Էյսթեյն Մելաննը: Ուննի Էսպելանն Մարկուսսենը, ում 16-ամյա դուստրը Ուտոյայում Բրեյվիկի զոհերից վերջինն է համարվում, հայտնել է, որ բավարարված է ներողություններով: «Լավ է, որ ոստիկանությունն իր մեջ ուժ է գտել ինքնաքննադատության համար: Մենք երկար էինք սպասել նման հայտարարության»,- ասել է Մարկուսսենը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |