ՌԴ Պետդումայի փոխխոսնակը հաջողություն է մաղթել է ԲՀԿ-ին ընտրություններում![]() 17 մարտի 2012 - 14:43 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Նեվերովը «Միասնական Ռուսաստանի» անունից մարտի 17-ին երևանում ողջունել է ԲՀԿ 6-րդ համագումարի մասնակիցներին: Նա մաղթել է նրանց «հաջող և արդյունավետ աշխատանք, հաջողություն ընտրություններում ու բարգավաճում Հայաստանին»: Նեվերովը նաև ընթերցել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի նախագահ Բորիս Գռիզլովի ուղերձը: Գռիզլովն իր ուղերձում նշել է հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը, նրանց դինամիկ զարգացումը, նկատելով, որ դա պայմանավորված է «Միասնական Ռուսաստանի» ու «Բարգավաճ Հայաստանի» միջև լավ հարաբերություններով: Այդ առնչությամբ Գռիզլովը հույս է հայտնել, որ կուսակցական փոխհարաբերությունները «Միասնական Ռուսաստանի» ու «Բարգավաճ Հայաստնի» միջև կշարունակվեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |