17 մարտի 2012 - 14:47 AMT
Վադիմ Կոլեսնիչենկո. Ուկրաինայում բնակվում է 400-հազարանոց սփյուռք, որն ակտիվ մասնակցում է երկրի կյանքին

Ուկրաինայի Մարզերի կուսակցության պատգամավոր Վադիմ Կոլեսնիչենկոն ողջունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարի մասնակիցներին, որը տեղի է ունեցել մարտի 17-ին Երևանում:

Նա նշել է, որ Ուկրաինայում բնակվում է 400-հազարանոց սփյուռք, որն ակտիվ մասնակցում է երկրի կյանքին: Պատգամավորը նաև նշել է, որ հայկական սփյուռքն աջակցում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին:

Նա հիշեցրել է, որ 2010-ին Յանուկովիչն իր նախընտրական քարոզարշավը սկսել է Սպիտակ քաղաքում: Նա նաև համագումարի մասնակիցներին ընթերցել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի ողջույնը: