«Բարգավաճ Հայաստանի» 6-րդ համագումարը միաձայն հավանություն տվեց կուսակցության նախընտրական ծրագրին

«Բարգավաճ Հայաստանի» 6-րդ համագումարը միաձայն հավանություն տվեց կուսակցության նախընտրական ծրագրին

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վեցերորդ համագումարի պատվիրակները միաձայն հավանություն են տվել կուսակցության նախընտրական ծրագրին մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Քվեարկությունից առաջ ելույթ են ունեցել կուսակցության ականավոր գործիչներ և տարբեր ոլորտների մասնագետներ, ովքեր ներկայացրել են նախընտրական քարոզարշավի հիմնական դրույթները: Կուսակցության կարգախոսն ընտրություններում կլինի «Հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք»:

Մարտի 17-ին Երևանում կայացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վեցերորդ համագումարը, որը բացել է Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Նրա խոսքով` համագումարին 6812 պատվիրակներից ներկա էին 6788-ը:

 Ուշագրավ
---