17 մարտի 2012 - 16:16 AMT
Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Քաղաքաշինության բնագավարում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները: