Մարտի 17-ին Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Կրասնոդարը» 2:1 հաշվով հաղթանակ է տարել «Վոլգայի» նկատմամբ: 48-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 11-մետրանոց հարված է կատարել «Վոլգայի» դարպասներին:
Այդ հաղթանակից հետո «Կրասնոդարը» ամրապնդել է իր առաջատարի դիրքերն աղյուսակում: Թիմը հավաքել է 48 միավոր և շարունակում է գլխավորել B խմբի մրցաշարային աղյուսակը: