Գերմանիայի ՆԳՆ ղեկավարն աջակցել է Սարկոզիին Շենգենյան համաձայնագրերը փոխելու հարցում

Գերմանիայի ՆԳՆ ղեկավարն աջակցել է Սարկոզիին Շենգենյան համաձայնագրերը փոխելու հարցում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին իրավացի է, որ պետք է ուժեղացնել Շենգենյան գոտու արտաքին սահմանների վրա վերահսկողությունը, հայտարարել է ԳԴՀ ՆԳՆ ղեկավար Հանս Պետեր Ֆրիդրիխը:

«Սարկոզին վերջերս հայտարարել է այն մասին, որ եվրոպական երկրները պետք է համատեղ ջանքեր գործադրեն, որպեսզի երկարաժամկետ հեռանկարում արդյունավետ դիմակայեն այնպիսի երևույթին, ինչպիսին է անօրինական ներգաղթը Եվրոպա: Նա իրավացի է: Մենք պետք է գործողությունների ընդհանուր ծրագիր մշակենք անօրինական ներգաղթի դեմ»,- ասել է Ֆրիդրիխը:

«Բրյուսելում արդեն ընթանում են Շենգենի գոտում վերահսկողությունն ուժեղացնելու վերաբերյալ բանակցություններ»,- նշել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---