ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը պատմել է, որ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը տվել է 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստության համար պարտականությունների կատարման երաշխիքներ:
«Մենք լավ հանդիպում ենք անցկացրել և հանգել համաձայնության այն հարցում, որ ՖԻՖԱ-ն և Բրազիլիան պետք է միասին աշխատեն, որպեսզի անցկացնեն պատմության մեջ լավագույն առաջնություններից մեկը»,- ասել է նա, հաղորդում է gazeta.ru-ն: