Սաուդյան Արաբիան ռազմական սպառազինությամբ բեռ է ուղարկել Ազատ սիրիական բանակին

Սաուդյան Արաբիան ռազմական սպառազինությամբ բեռ է ուղարկել Ազատ սիրիական բանակին

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի իշխանությունները ռազմական սպառազինությամբ բեռ են ուղարկել Ազատ սիրիական բանակի ընդդիմադիրներին, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները` հղում կատարելով արաբական դիվանագիտական աղբյուրներին: Առկա տվյալների համաձայն` բեռը որոշվել է Սիրիա ուղարկել Հորդանանի միջոցով: Հաղորդագրության մեջ չի ճշտվում, թե կոնկրետ ինչ է ուղարկվելու սիրիական ընդդիմադիրներին:

Ազատ սիրիական բանակը բաղկացած է հիմնականում զինծառայողներից, ովքեր միացել են ընդդիմադիրներին: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը նշում էր, որ ճիշտ է համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին զենքի մատակարարման գաղափարը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---