ՆԱՏՕ-Ն ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՏԿԱՑՆԻ ԿՈՎԿԱՍԻՆ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ին յոթ նոր երկրների անդամակցումից հետո, Գործընկերության քաղաքականությունը նոր փուլ կթեւակոխի, որը կբնութագրվի գործընկերների հետ ավելի անհատականացված հարաբերություններով եւ անհամեմատ ավելի մեծ ուշադրությամբ Կովկասի ու Կենտրոնական Ասիայի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Սխեֆֆերը: Նրա խոսքերով` այդ փուլը կտարբերվի նաեւ նոր մոտեցումներով ուժերի համատեղելիության հարցերի նկատմամբ, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ հակազդել նոր սպառնալիքներին, մասնավորապես, ահաբեկչությանը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը, «Կովկասը եւ Կենտրոնական Ասիան գտնվում են ահաբեկչության դեմ պայքարի ճակատային գծում, եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում համագործակցության եւ համատեղելիության առկա մշակույթը կնպաստի մեր ընդհանուր ջանքերին»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---