ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՐՎԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻՆ

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Մեծ Բրիտանիաի Գվինեդ կոմսության խորհուրդը հավանություն է տվել հայոց ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի կողմից իրականացվող Հայաստանի տնտեսական շրջափակման վերացման մասին միջնորդագրին: Ինչպես տեղեկացնում է Եվրոպայի հայերի վեհաժողովը, միջնորդագիրը ներկայացվել է «Քիմրու» շոտլանդական կուսակցության առաջնորդ Դաֆիդ Իվանի կողմից` Ուելս-Հայաստան համերաշխության կազմակերպության (ՈւՀՀԿ) խնդրանքով: Միջնորդագրի օգտին միաձայն քվեարկել են Ուելսի Լեյբորիստական, Լիբերալ-դեմոկրատական եւ Անկախական կուսակցությունները, ինչպես նաեւ «Քիմրու» կուսակցության մեծամասնությունը: «Հայաստանի եւ Ղարաբաղի օրինակը ոգեշնչում է հանդիսանում այնպիսի սակավաթիվ ազգերի համար, ինչպիսին Ուելսն է, որոնք մինչ այժմ լռել են, եւ մեր սուրբ խնդիրն է` անել այնպես, որպեսզի նրանց ձայնը լսելի լինի»,- ասել է ՈւՀՀԿ ներկայացուցիչը: Աղբյուրի համաձայն` դեռեւս 2002 թվականի հոկտեմբերին ՈւՀՀԿ նախաձեռնությամբ Ուելսի Ազգային վեհաժողովի (խորհրդարանի) անդամների մեծամասնությունը ստորագրել է Կարծիքների հռչակագիր` վերոհիշյալ խնդիրների առնչությամբ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---