10 ՀԱԶԱՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԶՈՐԱԿՈՉՎԵԼ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԱԿ` ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿՍՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

PanARMENIAN.Net - Տասը հազար կամավորներ` 1988-1994 թթ. ղարաբաղյան պատերազմի վետերաններ, լիակատար մարտական պատրաստության վիճակում սպասում են Ադրբեջանի գործող բանակում ընդգրկվելու հրամանի` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություների սկսման դեպքում: Այդ մասին ասվում է «Baku today» էլեկտրոնային թերթում հրապարակված «Սեւ բիծ Ադրբեջանի պատմության մեջ. Խոջալուի ցեղասպանություն» հոդվածում: Հոդվածի հեղինակը նշում է, որ «ադրբեջանական հողերի օկուպացման եւ ագրեսիայի տարիներին Հայաստանն իրեն հարմար դիրք է զբաղեցրել եւ նույնիսկ սկսել է «ձիթենու ճյուղ» մեկնել` հույս ունենալով, որ Ադրբեջանը կների եւ կմոռանա անցյալը»: Սակայն, ժամանակի ընթացքում երկրի եւ դրա սահմաններից դուրս գտնվող ադրբեջանցիների շրջանում նկատվում է աճող զայրույթ, գրում է թերթը: Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, հայերը նկատել են ադրբեջանցի ժողովրդի տրամադրության փոփոխությունը եւ իրենց հակաքարոզչությունն են ծավալում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---