ՎՐԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ, ՔԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ 9 մարտի 2004 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում ամերիկյան «Գելապ» կազմակերպության նախաձեռնությամբ անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալներով, հարցվածների 66 տոկոսը համարում է ԱՄՆ-ը Վրաստանի ամենավստահելի գործընկերը: Ռուսաստանին դրական են վերաբերվում հարցվածների 49 տոկոսը, սակայն, 65 տոկոսն էլ սպառնալիք են սպասում ռուսներից: 22 տոկոսը վստահում է Եվրամիությանը, 19 տոկոսը` Գերմանիային: Հարցվածների 11 տոկոսը Հայաստանին համարում է Վրաստանի հուսալի գործընկեր, իսկ 5 տոկոսը` սպառնալիք է սպասում Երեւանից: Հարցվածների միայն 7 տոկոսն է Թուրքիային վստահում, մինչդեռ 13 տոկոսը` սպառնալիք է սպասում Անկարայից: Ադրբեջանին դրական է վերաբերվում 15 տոկոսը, 3 տոկոսը ադրբեջանցիներից սպառնալիք է սպասում: Հարցմանը մասնակցել է շուրջ 1600 մարդ: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |