20 մարտի 2012 - 18:42 AMT
Ֆրանկոֆոնիայի շրջանակում առաջին անգամ անցկացվելու է սպորտային միջոցառում

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում առաջին անգամ անցկացվելու է սպորտային միջոցառում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Վազքի մրցույթը տեղի է ունենալու մարտի 21-ին Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում: Այն կազմակերպել է նույն համալսարանի ֆրանսերեն լեզվի ամբիոնը:

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի միջոցառումները սկսվել են մարտի 16-ին, Բիզեյի «Կարմեն» օպերայի համերգային կատարմամբ: Պաշտոենապես միամսյակն ավարտվելու է ապրիլի 13-ին: