ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա սեպտեմբերին Գերմանիայում տեղի կունենա հայ արտադրողների ապրանքների ցուցահանդես: Այդ մասին Երեւանում հայ-գերմանական բանակցությունների ավարտին հայտարարել է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաշատրյանը: Ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել 2003թ. հունվարին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարայանի Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում: Ցուցահանդեսի կազմակերպման գործում զգալի աջակցություն կցուցաբերի Գերմանիայի արդյունաբերական պալատը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---