ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՏՔԸ

Եգիպտոսի հատուկ ծառայությունների նախաձեռնությամբ Բաքվում ձերբակալվել է Ամերիկայում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած իրադարձություններին մասնակից ահաբեկչական խմբի անդամը:

Օրերս Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է երկրի տարածքում ահաբեկչական կազմակերպության անդամի ձերբակալման մասին: Այդ կազմակերպությունը կասկածվում է սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ու Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկությանը մասնակից լենելում: Հաղորդվում է, որ խմբավորման կենտրոնը Կահիրեում է, իսկ ինքը ահաբեկիչը Եգիպտոսի քաղաքացի է: Կալանավորումից անմիջապես հետո կասկածյալը փոխադրվել էր Կահիրե: Այդ նպատակով Բաքու էր ժամանել «Egipt Airlines» ավիաընկերության հատուկ ինքնաթիռը, որով նա լքել է Ադրբեջանը` եգիպտական զինվորականների ուղեկցությամբ: Այդ ցուցադրական ակցիան լուսաբանելու համար հրավիրվել էին լրագրողներ: Կալանավորին ինքնաթիռ ուղեկցեցին սեւ դիմակով` արհեստականորեն գաղտնիության մթնոլորտ ստեղծելով: Ահաբեկչի անունը, չգիտես` ինչո՞ւ, թագցվում է: Իսկ նրա ձերբակալման մանրամասները Ադրբեջանի հատուկ ծառայությունները չեն հրապարակում` պատճառաբանելով դա «հետաքննության շահերով»...
PanARMENIAN.Net - Այսպիսով ի հայտ եկավ եւս մեկ ապացույց է, որ Բաքուն կազմում է արաբական երկրներից ղեկավարվող ահաբեկչական ցանցի մի մաս: Բաքվի հատուկ ծառայությունները եգիպտացու կալանավորումը վերածեցին թատերականացված ներկայացման, որի նպատակն էր համոզել ողջ աշխարհը նրանում, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ մի կերպ կապված չեն երկրի տարածքում գործող ահաբեկչական հենակայանների հետ: Միաժամանակ հայտնի է, որ մինչ այժմ Ադրբեջանի իշխանությունները անտարբեր էին մնում պետության տարածքում գործող իսլամիստական ահաբեկչական կազմակերպություննրի բջիջների չեզոքացմանը:

Հայտնի է, որ ոչ թե ադրբեջանական, այլ ամերիկյան հատուկ ծառայություններն ե'ն մեկ տարի առաջ Բաքվում ձերբակալել «Ջիհադ» կազմակերպության ռազմական գործողությունների բաժնի ղեկավար Ահմեդ Սալամ Մաբրուկին, որը մեղադրվում էր 1995 թվականին կազմակերպված Քենիայում ԱՄՆ-ի դեսպանատան պայթեցման մեջ: Կենտրոնական հետախուզական վարչության գործակալնե'րը, այլ ոչ թե Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները կալանավորել են այստեղ «Ջիհադ»-ի եւս երկու գործչի` Իսամ Հաֆիս Մաբրուկին ու Յասիր էլ-Սիրրիին: Քենիայում ահաբեկությունների կազմակերպիչների դատավարության ժամանակ Իբրահիմ Հէյդարուզը խոստովանել է, որ 1997 թվականի սեպտեմբերից գլխավորում էր «Եգիպտական իսլամական ջիհադ»-ի Բաքվի բջիջը: Ադրբեջանի իրավապահ մարմինների համար դա էլ, կարծես, անակնկալ եղավ: Ամերիկյա'ն, այլ ոչ թե ադրբեւջանական հետախուզությունն է պարզել, որ Նայրոբիում ԱՄՆ-ի դեսպանատունը պայթեցնելու հրամանով ֆաքսը ուղղարկվել է հենց Բաքվից: Այն փաստը, որ համար մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը միայն 1996-ից մինչեւ 1998 թվականը ընկած ժամանակամիջոցում վաթսո'ւն անգամ հեռախոսով կապնվել է Բաքվի հետ եւ բանակցություններ է վարել իր տեղի ներկայացուցիչների հետ, հայտնաբերել են նույնպես ոչ թե Ադրբեջանում, այլ Արեւմուտքում: Քենիայում ահաբեկության կազմակերպիչների կողմից Բաքու ուղղարկված խորհրդավոր ծանրոցի մոտքը երկիր նույնպես, հայտնի չէ` ինչո՞ւ, չի կասեցվել: Մեկ ամիս առաջ Ադրբեջանի ԱԱՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ գնդապետ Իլհամ Իսմայլովը տեղական թերթին տված հարցազրույցում, անուղղակիորեն հաստատելով այն փաստը, որ Բաքուն Ուսամա բեն Լադենի գլխավորած ահաբեկչական ցանցի տարածաշրջանային կենտրանն է, հայտարարել է, որ Ադրբեջանում ահաբեկիչների հենակայանի առկայության մասին տեղեկությունները երկրի հատուկ ծառայությունները ստացել են ամերիկացիներից, այլ ոչ թե սեփական աղբյուրներից: Եգիպտացու վերջին կալանավորումն էլ կատարվել է ոչ թե «սեփական նախաձեռնությամբ», այլ ի պատասխան Կահիրեի իշխանությունների կողմից ներկայացված դիմումի:

Բոլոր շարադրված փաստերը անվիճելի են, քանի որ դրանց մասին տեղեկությունների սկզբնաղբյուրը բեն Լադենի մարդկանց կողմից կազմակերպված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ անցկացվող նախաքննության նյութերն են: Ադրբեջանական մամուլը բազմիցս վկայակոչել է այդ տեղեկությունները` անհանգստություն հայտնելով, որ Բաքուն դառնում է «ահաբեկչական ցանցի կենտրոններից մեկը»: Ոչ ոքի մոտ այլեւս կասկած չի հարուցում Ադրբեջանի փախկապակցվածությունը նրանց հետ, ում պատերազմ է հայտարարել ողջ քաղաքակիրթ մարդկությունը: Նույնիսկ Միացյալ Նահանգների Կոնգրեսում լրջորեն քննարկվում է Ադրբեջանի դերը Նյու Յորքում ու Վաշինգտոնում իրականացված հրեշավոր ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ըստ էության իր վրա է վերցրած «Ալ Կաիդա» կազմակերպության կողմից անցկացվող ակցիաներում: «Վերջին տեղեկությունները հաստատում են, որ Ադրբեջանի կառավարությունը իր երկիր է հրավիրել համար մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենին ու նրա զինակիցներին»,- հայտարարել է Վիրջինիա նահանգը ներկայացնող կոնգրեսական Էրիկ Քանթորը` ելույթ ունենալով ամերիկյան խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի գործերով հանձնաժողովի նիստում: Այդ ամենի ֆոնի վրա Ադրբեջանի պաշտոնական իշխանությունների փորձերը համոզել աշխարհը ահաբեկությանը անմասնակից լինելում, մեղմ ասած, համոզիչ չեն:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---