ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ ԳՈԼ ԽՓԵՑ ՍԵՓԱԿԱՆ ԴԱՐՊԱՍԸ

Նրա խոստովանության ազնվությանը չեն հավատում նույնիսկ Բաքվում:

Հեյդար Ալիեւի «փարիզյան սկզբունքների» մասին «հայտնություններն» «իսկական դրամի» տեղ չընդունեցին ոչ միայն Երեւանում, այլեւ` Բաքվում: Ադրբեջանական առաջնորդի` հանրությանը համոզելու փորձերը, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էր փոխանակել Մեղրին Լաչինով, Բաքվի քաղաքագետները եւ քաղաքական գործիչներն ընդունեցին ակնհայտ անվստահությամբ: Հայտնի կոնֆլիկտոլոգ, ոչ այքան էլ անհայտ Լեյլի Յունիսովայի ամուսին Արիֆ Յունիսովն, օրինակ, համոզված է, որ Ալիեւը ցանկալին որպես իրականություն է ներկայացնում: «Խոսելով Լաչինի եւ Մեղրիի միջանցքների հավասար լինելու մասին` Ալիեւն իրականում կեղծում է: Հայաստանը երբեք Ադրբեջանին չի տա մի տարածք, որտեղով անցնում է Իրանի հետ նրա սահմանն», -վստահեցնում է փորձագետը:
PanARMENIAN.Net - Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, Մեղրիի միջանցքի մասին խոսք անգամ չի եղել ո'չ Փարիզում, ո'չ Քի-Վեսթում: Քննարկվել է Հայաստանը ԼՂՀ-ին միացնող միջանցքի հանդեպ ղարաբաղյան կողմի ինքնավարության հարցը: Ինչ վերաբերում է Մեղրիին, ապա խոսակցությունը «միմիայն հաղորդակցության հասանելիության» շուրջ է ընթացել: Յունիսովին այս տարբերակն առավել ճշմարտանման է ներկայանում: Կոնֆլիկտոլոգի նման համոզմունքը հիմնված է ոչ միայն ներկա իրադրության անաչառ վերլուծության, այլեւ «բանակցությունների մասնակիցներին մոտ կանգնած աղբյուրների» տեղեկությունների վրա: Այդ նույն աղբյուրների տվյալները թույլ են տալիս Յունիսովին ենթադրել, որ Ալիեւի «փարիզյան սկզբունքների» սեփական տարբերակի հրապարակումը նշանակում է ադրբեջանական հանրությանը նախապատրաստել կարգավորման այն տարբերակի համար, որի շուրջ Փարիզի մայրաքաղաքում համաձայնության են եկել երկու նախագահները: Խոսքն, այսպես կոչված, «միասնական պետության» ստեղծման մասին է:

Անկախ պետության բնորոշ հատկանիշները, որոնցով օժտված կլինի Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը (Յունիսովի տվյալներով այսպես է անվանվելու հայկական համադաշնությունը) թվարկելիս` փորձագետը անհանգստություն է հայտնում միայն մեկ հանգամանքի կապակցությամբ: «Եթե մինչ այժմ Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի կազմից դուրս գալու իրավական հիմքեր չունեին, ապա միասնական պետության ձեւավորումից հետո նման իրավունք նրանք կստանան»,- հաստատում է Արիֆ Յունիսովը: Արդյունքում նրա եզրակացությունը միանշանակ է` «կարգավորման նման տարբերակը վտանգավոր է Ադրբեջանի համար»:

Ստեղծված իրավիճակը մեկնաբանելով` Բաքվի «Զերկալո» թերթը գրում է, որ Ալիեւի հայտարարությունը նպատակ ուներ վարկաբեկել Ռոբերտ Քոչարյանին, եւ «պետության ղեկավարի պաշտոնից նրա տապալմանն աջակցելը» կարող է եւ հենց Ադրբեջանի նախագահի դեմ դուրս գալ: «Հայաստանին Լաչինի միջանցքը ինքնավար հսկողությանը հանձնելու հնարավորության մասին Ալիեւի խոսքերը երկրի գրեթե բոլոր օպոզիցիոն ուժերի կողմից ընկալվեցին որպես սվին»,- գրում է թերթը, նշելով, որ «նման հայտարարությունը հենց իշխող էլիտայի մոտ կարող է տարաձայնություններ առաջացնել»: Այսպիսով, մեղադրելով Քոչարյանին փարիզյան սկզբունքներից հրաժարվելու մեջ` Ալիեւը փոս փորեց հենց իրեն համար:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---