ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԿՈՒՆԵՆԱ

ԼՂՀ-ի գործող նախագահին դիմակայելու են երեք ընդդիմադիր

Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածուների ցուցակը հաստատվել է: Նախընտրական արշավին է ներգրավվել չորս թեկնածու` պետության գործող ղեկավար Արկադի Ղուկասյանը, երկրի Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Թովմասյանը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ալբերտ Ղազարյանը եւ «Միասնություն» շարժման ղեկավար Գրիգոր Աֆանասյանը: Հատկանշական է այն, որ թեկնածուներից մեկն հաղթելու առավել մեծ հավանականություն ունի մյուսներից: Սակայն նախընտրական արշավի մասնակիցների կազմը եւ հայեցակարգերը կասկած չեն հարուցում, որ օգոստոսի 12-ին Ղարաբաղում ոչ թե ձեւական միջոցառում կընթանա, այլ` երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերի լուրջ հակամարտություն:
PanARMENIAN.Net - Հավաստումներն այն մասին, թե Արկադի Ղուկասյանի թեկնածուները դրածոներ են լոկ այլընտրանքի պատրանքը ստեղծելու համար, ոչ մի քննադատության չեն դիմանում: Չնայած գործող նախագահի հակառակորդների ոչ շատ հայտնի լինելուն, ակնհայտ է, որ նրանք իրական քաղաքական գործիչներ են` վերստին ձեւավորվող ընդդիմության նոր առաջնորդները: Արկադի Ղուկասյանի եւ Սամվել Բաբայանի հակասությունների արդյունքում ձեւավորված ոչ այնքան առողջ երկբեւեռ քաղաքական համակարգը փլուզվեց, երբ պաշտպանության նախկին նախարարը մեղավոր ճանաչվեց քրեորեն պատժելի հանցագործությունների իրագործման մեջ: Ընդդիմության որմնախորշը ոչ այնքան երկար դատարկ մնաց: Վարկաբեկված գլխավոր հրամանատարի կողմնակիցները միավորվեցին առաջնորդների շուրջ, որոնք ոչ մի ձեւով կապված չէին Բաբայանի գործի պատմությանը:

ԼՂՀ-ի ղեկավարության հետ տակտիկական հարցերի շուրջ տարաձայնություններն հանգեցրին նրան, որ Դաշնակցություն կուսակցությունն հաճախակի սկսեց հանդես կառուցողական ընդդիմության դիրքերից: Այնուամենայնիվ, ե'ւ նրանք, ե'ւ ուրիշները որոշակի պայմանվորվածություններով համաձայնեցին պաշտպանել գործող նախագահի թեկնածությունը: Արկադի Ղուկասյանի պաշտպանության մասին հայտարարել է նաեւ «Արմենական» կուսակցությունը: Արմատական ընդդիմության ճամբարում առավել քիչ հայտնի կուսակցություններն են: Բայց հենց նրանք քաջություն ունեցան սեփական թեկնածուներ առաջադրել:

Ղուկասյանի հակառակորդների շարքում միայն Արթուր Թովմասյանն ունի իշխանական կառույցներում աշխատելու բավականաչափ փորձ: Նա պետության երկրորդ դեմքն է եղել: Պետական իշխանական մարմիններում Ղազարյանի գործունեությունը սահմանափակվում է Երեւանում ԼՂՀ-ի պաշտպանության պետական կոմիտեում կարճաժամկետ նախագահմամբ: Ընդգծենք, որ այժմ նրա ղեկավարած կուսակցությունը մոտ է Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցության դիրքերին: Առավել չեզոք է փորձում երեւալ «Միասնություն» շարժման առաջնորդ Աֆանասյանը, որը նախկինում ղեկավարում էր գաղափարախուսությունը չհստակեցրած «Ազատություն» կուսակցությունը:

Առանձին խուսակցության է արժանի Հայաստանում գործող ««Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության առաջնորդի չկայացած թեկնածության առաջադրման պատմությունը: Հրանտ Խաչատրյանը չի թաքցնում, որ ի սկզբանե գիտակցում էր ղարաբաղյան ընտրություններում առաջադրվելու սեփական փորձերի անհեռանկարային լինելը: (Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցել նրա թեկնածությունը փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պատճառով): Սակայն, Խաչատրյանի համար կարեւոր էր Լեռնային Ղարաբաղի ղեկավարի ընտրություններում Հայաստանի քաղաքացու մասնակցության փաստը: Դրանով նա ձգտում էր հիշեցնել 1989 թվ.-ի դեկտեմբերին երկու հայկական պետական-տարածքային կազմավորումների միավորման մասին Խորհրդային Հայաստանի եւ ինքնավար Ղարաբաղի օրենսդիր մարմինների ընդունած որոշման գործելու մասին: Իր հայցով Խաչատրյանը ցանկանում է վերստին հրահրել միասնական պետության մասին երկխոսությունը:

Գրանցման մերժմանը լուռ համակերպվելով` Խաչատրայնը հայտարարել է, որ պաշտպանելու է Արթուր Թովմասյանի թեկնածությունը: Ամենայն հավանականությամբ, այդ հանգամանքը նրան կդարձնի ընդդիմության կենտրոնական դեմքը եւ Ղուկասյանի գլխավոր հակառակորդը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---