ՀԱՅԸ ԲԱՆՏՈՒՄ ԷԼ ՀԱՅ Է

Ադրբեջանում հայկական ծագում ունենալը բավարար է վանդակների ետեւում հայտնվելու համար

Տարբեր աղբյուրների համաձայն` այսօր Ադրբեջանում ծագումով հայ կամ հայկական արմատներ ունեցող երկուսից մինչեւ քսան հազար անձինք են բնակվում: Նրանք հիմնականում ժամանակին ադրբեջանցիների հետ ամուսնացած կանայք են եւ նման ամուսնություններից ծնված երեխաներ: Այս մարդկանց բախտն ավելի չի ժպտացել, քան` փախստականներին: Նրանք, ովքեր ընտանեկան կապեր չունենալու պատճառով չեն կարողացել հեռանալ Ադրբեջանից, ստիպված են անտանելի ստորցումներ հանդուժել: Օրենքը բոլորովին չի գործում հայկական արյուն ունենալու կասկած հարուցող մարդկանց դեպքում: Սրանում համոզվելու հնարավուրություն են ունեցել վերջերս Բաքու այցելած ԵԽԽՎ-ի Ադրբեջանի գծով մոնիտորինգի կոմիտեի համազեկուցողները:
PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ի փորձագետների պատրաստած Ադրբեջանական բանտերում անօրինականորեն պահվող երեք հարյուր քաղբանտարկյալների ցուցակում ներառված է ոմն Ֆաինա Կունգուրովայի անունը: Հայտնի է, որ նա հայակակն արմատներ ունի: Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության անդամ Կունգուրովան հակապետական գործունեության մեղադրանքով օրերս դատապարտվել է երեք տարի ազատազրկման: Նրա հակապետական գործունեությունը պատճառաբանվում է միայն նրանով, որ վերջերս նա մասնակիցն է եղել ընդդիմության ցույցին: ԵԽԽՎ-ի մոնիտորինգի կոմիտեի համազեկուցող Անդրեաս Գրոսսը հավաստում է, որ Կունգուրովան ձերբակալվել է «Դեմոկրատական կուսակցության ակտիվիստներից լինելու պատճառով», այսինքն` համոզմունքների համար: Սակայն, ակնհայտ է, որ հենց ծագումն է եղել պատճառը, որ Կունգուրովային ոչ ոք չի պաշտպանել:

Դեմոկրատական կուսակցության ակցիաներին մասնակցում են հազարավոր մարդիկ, սակայն հատկանշական է, որ ձերբակալում են միայն ծագումով հայուհուն, որն, իդեպ, ցույցի ընթացքում չի առանձնացել իր ակտիվությամբ: Ոստիկանությունը ձերբակալությունների բավարար քանակ ապահովելու` ղեկավարության հրամանը կատարելու առավել պարզ միջոց է գտել: Հաշվարկը հասկանալի է` ոչ ոք հանդես չի գա ի պաշտպանություն հայուհու: Հայերի պաշտպանի անուն ձեռք բերելու վտանգը ադրբեջանցի ամենախիզախ իրավապաշտպանի բերանը նույնիսկ կփակի:

«Ես նոր անհանգստացնող փաստեր իմացա: Կալանավայրում Կունգուրովային ծեծում են մյուս բանտարկյալները»,- հաստատում է Գրոսսը: Շվեյցարական պատգամավորի խոսքերով, «մտերիմները չեն ցանականում նրա հետ կապ պահպանել»: ֆաինայի հայկական արմատները հաշվի առնելով` նրա հետ շփումներից խուսափում են նաեւ ամուսինը եւ նրա ազգականները: Բերված փաստերը ավելի քան պարզ են ներկայացնում այն հայերի անպաշտպանության աստիճանը, որոնք նախընտրել են ձուլումը փախուստից: Ժամանակակից Ադրբեջանում իսլամի ընդունման եւ իրենց ծագումնաբանությունը ամբողջովին մոռանալու պատրաստակամությունը քաղաքացիների նույնիսկ տարրական իրավունքների պահպանման երաշխիքը չէ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---