Հայ գեներալը չի կարող հույսը դնել Բաքվի հյուրընկալության վրա

Հայաստանի ներքին գործերի նախարարին Բաքվում աղ ու հացով չեն դիմավորի

Սեպտեմբերի 6-ին Բաքվում աշխատանքը կսկսի ԱՊՀ անդամ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական, թվով չորրորդ նիստը: Խորհրդակցությանը կմասնակցի նա- ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանը: Նրան ուղեկցող պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն փոխնախարար, գեներալ-մայոր Արմեն Երիցյանը - շտաբի հրամանատար, գնդապետ Էդուարդ Ղազարյանը: Հայ պաշտոնյաներին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը գործընկերների հետ քննարկելու համար իրենք պետք է մեկնեն մի երկիր, որի հետ Հայաստանը մինչ- վերջերս պատերազմական իրավիճակում էր - որի հետ որ-է հաշտության պայմանագիր մինչ այժմ չի կնքվել: Նախորդ նիստի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչներն իրենց համաձայնությունը տվեցին հաջորդ նիստն Ադրբեջանում անցկացնելու համար: Բառացիորեն երկու օր անց պարզ կլինի` սխալվել են նրանք, թե ոչ:
PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակների անվտանգության հետ կապված անհանգստությունը բխում է այն հանգամանքից, որ Ադրբեջանի ղեկավարությանը խիստ չեզոք վերաբերմունք է դրս-որում Բաքու ժամանող հայկական պատվիրակությունների անդամներից վրեժ լուծել սպառնացող ծայրահեղական ուժերի հանդեպ: Ամեն անգամ, երբ սպասվում է Եր-անից կամ Ստեփանակերտից ժամանող որ-է պատվիրակության այցը, Բաքվի «բազեները» յուրատեսակ «սարսափեցնող գործողություններ» են ձեռնարկում: Տարօրինակն այն է, որ իրավասու մարմինները ոչ միայն անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում խռովությունների կազմակերպիչներին չեզոքացնելու համար, այլ- երբեմն անուղղակիորեն օժանդակում են նրանց: Այսպես, անցյալ տարի ամռանը ադրբեջանական հատուկ ծառայությունները, որոնք պատասխանատու էին Բաքվում ընթացող մարդու իրավունքների պաշտպանության հարցերին նվիրված գագաթաժողովին մասնակցող ղարաբաղյան պատվիրակության անդամների անվտանգության համար, ստեղծեցին բոլոր անհրաժեշտ պայմանները` նախապես ծրագրված գործողությունն իրականություն դարձնելու համար, որի արդյունքում հարձակում կատարվեց «Հելսինկյան համաժողովի» ղարաբաղյան կոմիտեի ղեկավար Կարեն Օհանջանյանի հանդեպ: Ինչպես - ենթադրվում էր, հարձակվողը, որին իրավասու մարմինները թույլատրել էին ծեծի ենթարկել ղարաբաղի ներկայացուցչին, ձերբակալվելուց անմիջապես հետո ազատ արձակվեց: Բաքվի մամուլը հանցագործին հերոս դարձրեց: Իսկ Ազգային ճակատ նախկին ղեկավար կուսակցության առաջնորդն իր հայրենակիցներին կոչ արեց այսուհետ-
«կտրել» Բաքու ժամանող հայերի «ականջները»: Սա առաջին դեպքը չի, երբ Ադրբեջանական իշխանությունները առիթ են տալիս կասկածելու իրենց` միջազգային գագաթաժողովներին մասնակցելու նպատակով Բաքու ժամանող պատվիրակությունների հանդեպ խռովությունների կազմակերպմանը մասնակից լինելու համար: Ապրիլ ամսին Բաքվում անցկացվող էկոլոգիայի խնդիրների նվիրված գիտաժողովի օրերին, այն հյուրանոցի առջ-, ուր ապաստանել էին հայ պատվիրակները, կազմակերպվեց ցույց` խիստ ագրեսիվ դրս-որումներով: Հաշվի առնելով հասարակական արձագանքը, Ադրբեջանի ղեկավարները ստիպված էին հրաման տալ` ցրելու հավաքը: «Ղարաբաղի ազատագրման միություն» կոչվող կազմակերպության ներկայացուցիչները, որոնք սպառնալիքներ էին արձակում, ձերբակալվեցին, սակայն ընդամենը մի քանի ժամով, որից հետո ազատ արձակվեցին: Նրանցից ոչ մեկին մեղադրանք չառաջադրվեց: Բառացիորեն երկու օր անց, նույն անձինք նոր գործողություն իրականացրին, առավել ագրեսիվ կարգախոսներով: Այս անգամ կազմակերպության գաղափարախոս Ակիֆ Նագին բերման ենթարկվեց ոստիկանության բաժանմունք: Սակայն կրկին դատարանը նրան պատասխանատվության չենթարկեց: Երկու շաբաթ անց Նագին նորից աղմուկ բարձրացրեց, հիմա էլ բողոքելով ընդդեմ Եր-անի քաղաքապետարանի ներկայացուցչի, որը ժամանել էր Բաքու` մասնակցելու Ս-ծովյան տնտեսկանա համագործակցության անդամ երկրների մայրաքաղաքների գլխավոր համաժողովի նիստին: Այս անգամ -ս, նկատենք, աղմկեց անպատիժ:
Վերոշարադրյալ փաստերը վկայում են, որ Ադրբեջանի ղեկավարությունը բոլորովին էլ չի ձգտում անվտանգության իրական երաշխիքներ տրամադրել հայերին, ովքեր Բաքու են մեկնում այս կամ այն միջազգային ժողովներին մասնակցելու նպատակով: Այնուամենայնիվ, չնայած սույն փաստին, որն ակնհայտորեն չի նպաստում կառուցողական մթնոլորտի ձ-ավորմանը, միջագային կազմակերպությունները դեռ-ս չեն հրաժարվում տարածաշրջանային հանդիպումները Բաքվում անցկացնելուց, այդպիսով հայ պատվիրակներին դնելով մեղմ ասած անհարմար վիճակի մեջ: Հարկ է նշել, որ հայկական կողմը մինչ այժմ բարի կամք է դրս-որում` զերծ մնալով հրապարակային հայտարարություններից - տվյալ հանդիպումն այս կամ այն երկրում անցկացնելու հարցի քննարկման ժամանակ վետո դնելու իր իրավունքից օգտվելուց: Սակայն բարի կամքի նման դրս-որումը Բաքվի կողմից չի գնահատվում: Այս երկրի իշխանությունները չեն ցանկանում գիտակցել, որ Ադրբեջանում կազմակերպվող գիտաժողովների - հանդիպումների մասնակիցների հանդեպ նման թշնամական վերաբերմունքի ցուցաբերումը վաղ թե ուշ կհանգեցնի նրան, որ Բաքվում այլ-ս տարածաշրջանային - միջազգային մակարդակի համաժողովներ չեն անցկացվի:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---