ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԱՐԱԲՆԵՐԻՆ

Բաքվի հակերները զանգվածային գրոհ են իրականացրել Սաուդյան Արաբիայի եւ արաբական այլ պետությունների սայթերի վրա:

Բաքու-Ջեյհան նավթատարի շինարարության սկսման ցուցադրական հանդիսությունից հետո արաբական երկրների մի շարք ցանցային ԶԼՄ-ներում հայտնվեցին հրապարակումներ, որոնցում կասկածի տակ էր դրվում նախագծի բնապահպանական անվտանգությունը: Սաուդյան «Ալ Բավաբա» Ինտերնետ-պորտալը, ինչպես նաեւ մի շարք այլ արաբական էլեկտրոնային լրատվամիջոցներ հրապարակեցին տեղեկատվություն այն մասին, որ միջազգային 64 բնապահպանական կազմակերպություններ պահանջում են հրաժարվել նավթատարի շինարարությունից, քանի որ այն բավականին լուրջ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի շրջակա միջավայրի համար: Ադրբեջանից բավականին ինքնատիպ պատասխան ստացվեց. մի քանի օր անց Բաքվի հակերները զանգվածային գրոհ կազմակերպեցին արաբական սայթերի վրա: Տասնյակ համակարգիչներ ներմուծվեցին չափազանց վնասակար վիրուսներ:
PanARMENIAN.Net - Հատկանշական է, որ «վարակն» ուղարկվել է «Մայքրոսոֆթ» ընկերության անունից: Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ ամերիկյան ընկերության անունն օգտագործած կիբեր-հանցագործություն իրականացնողները գտնվում են Ադրբեջանում: Սա ակնհայտ էր IP-հասցեից: ,Maktoob.comե արաբական սերվերի փորձագետները, որոնք էլ հենց գտել էին հակերների հետքը, նշում են, որ նրանք բավականին պրոֆեսիոնալ են աշխատել: «Մայքրոսոֆթ» ընկերության ղեկավարությունը, զայրացած լինելով իրենց անունը վարկաբեկելու փորձից, սեփական հետաքննություն են սկսել: Հետքերը կրկին բերել են Ադրբեջան: Սովորաբար, եթե համակարգչային ավազակությունից վնաս է կրում ամերիկյան ընկերությունը, ապա գործի է անցնում նաեւ Հետաքննական ֆեդերալ Բյուրոյի հատուկ բաժանմունքը: Առայժմ հայտնի չէ, հետաքննությանը մասնակցու՞մ են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները: Ակնհայտ է, որ իրականացված հանցագործությունը միջազգային բնույթ ունի: Ադրբեջանցի հակերների նենգ ակցիան նվազագույնը չորս երկրի շահերին է առնչվում: Բոլոր հիմքերը կան, որ Ինտերպոլը նույնպես հետաքրքրված լինի այս իրադարձությամբ:

Հիշեցնենք, որ սա ադրբեջանցի կիբեր-հանցագործների առաջին գրոհը չէ: 2000թ-ի հունվարին ադրբեջանցի հակերների գրոհին ենթարկվեցին շուրջ քսան տասնյակ հայկական սայթեր: Հատկանշական է, որ դրանց թվում էին միջազգային կազմակերպությունների երեւանյան ներկայացուցչությունների սայթերը: Հայաստանից տրված հակահարվածը բավականին ջանքեր խլեց ադրբեջանցիներից: Հայկական «Լիազոր» խմբի իրականացրած հատուցման ակցիան առաջին հերթին շարքից հանեց հենց հարձակման կազմակերպիչների սայթը, այնուհետեւ մի գիշերվա ընթացքում իր հսկողության տակ վերցրեց մի քանի տասնյակ կարեւորագույն ադրբեջանական սայթեր, որոնց թվում էին բաքվեցի հակերների օգտագործած Ինտերնետ մատակարարողների էջերը: Ավազակներին արժանի դաս տալուց հետո «Լիազոր» խումբը անհատույց վերադարձրեց «ռազմական ավար» դոմեյները:

Նշենք, որ այդ ժամանակ Ադրբեջանը չէր ընդունում, որ պատերազմն առաջինը սկսել են իրենք: Այսօր Բաքվի ԶԼՄ-ներն իրադրությունն առավել օբյեկտիվ են գնահատում: Ահա ինչ է գրում, օրինակ, «Էխո» թերթը. «,spyrootե, ,gonzalesե, ,sa1tnե, ,a1rmanե, ,miRLokե, ,ExEcե, ,anomizerե եւ ,pRosSToե կեղծանվան տակ գործող ադրբեջանական հակերների փառքը շուրջ մեկ ամիս տեւեց, մինչ հայ մասնագետները պատասխան հակահարված չձեռնարկեցին ադրբեջանական Ինտերնետի վրա... Գրոհի ենթարկված սայթերը բացելու բոլոր փորձերը բերում էին սատանայի պատկերով էջի վրա, որտեղ գրված էր` Չարը մի արթնացրու, քանի դեռ այն խախանդ է: Դրանից հետո ,Green revengeե եւ ,Hijak 187 Teamե հակերական խմբավորումների մասին այլեւս ոչինչ չլսվեց »:

Փառք Աստծո, ադրբեջանցիները գիտակցել են, որ Ինտերնետ-տարածությունում հայերին հակազդելու համար նրանց ձեեռքերը բավականին կարճ են: Սակայն, այնուամենայնիվ, համարձակվեցին արաբների վրա ձեռք բարձրացնել: Կիբեր տարածությունում օրինականության պահպանման համար Ադրբեջանում պատասխանատու անձինք, երկրի համար անցակալի հետեւանքներից անհանգստացած, այժմ Բաքվի հակերների արարքները փորձում են բարդել հայերի վրա: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի ապարատին կից տեղեկատվական ռեսուրսների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Էլմիր Վելիզադեն, ոչ մի հիմնավորում չունենալով, ենթադրություններ է արտահայտում, որ արաբական սայթերի վրա գրոհները իրակացրել են վարպետորեն թաքնված հայ հակերները` այդպիսով փորձելով մեղքը գցել Ադրբեջանի վրա: Բաքվի փորձագետները երկու տարբերակ են ներկայացնում. առաջինը, որ թաքնվում են այլ IP հասցեի տակ, եւ երկրորդը, որ հայերը ջարդել են ադրբեջանական սայթը եւ այնտեղից էլ իրականացրել արաբների վրա գրոհը: Միեւնույն ժամանակ, ինքնին հակասություն, Վելիզաաձեն հավաստում է, որ այլ երկրում IP հասցեի օգտագործումն անհնար է, ինչպես նաեւ, որ բոլոր դեպքերում հնարավոր է գտնել համակարգչային ավազակի իրական հասցեն: Հենց այս էլ արել էին սաուդյան եւ ամերիկյան մասնագետները եւ համոզվել, որ հանցագործությունը իրականացրել են ադրբեջանցի հակերները:

Հակերությունը խիստ պատժվում է ողջ աշխարհում: Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներն ընդունել են համաձայնագիր «Հիպերհանցագործությունների դեմ պայքարի մասին», որը պատժամիջոցների կիրառում է նախատեսում այն երկրների հանդեպ, որոնք անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում «արտաքին ագրեսիայի» մեջ մասնագիտացած հակերների գործունեության կասեցման ուղղությամբ: Եվրոպայի խորհդին անդամակցելուց անմիջապես հետո Հայաստանը միացել է այդ համաձայնագրին: Ադրբեջանը մինչ այժմ հետաձգում է այդ փաստաթղթի ստորագրումը: Ակնհայտորեն` ոչ առանց պատճառի:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---