ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԻ ԱՌԱՋԻՆ ՓՈւԼՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 15 մարդ:

Լրացավ Հայաստանի նախագահի ընտրություններին մասնակցելու դիմումների ընդունման ժամկետը: Բարձրագույն պետական պաշտոնի համար մրցելու պատրաստակամություն է ցուցաբերել 15 թեկնածու: Նրանց շարքում է նաեւ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
PanARMENIAN.Net - Ընտրողներին անծանոթ անուններ գրեթե չկան թեկնածուների ցուցակում: Գալիք ընտրությունն առաջինն է, որին կմասնակցի սփյուռքահայ թեկնածու: Ընտրություններին մասնակցելու դիմում է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը Երեւան է եկել ԱՄՆ-ից 1991թ.-ին: Առայժմ պարզ չէ, նրան կգրանցեն թեկնածուների ցուցակում, թե` ոչ: Համաձայն գործող օրենսդրության` թեկնածուն պետք է ունենա առնվազն տաս տարվա Հայաստանի քաղաքացու կարգավիճակ: Հովհաննիսյանը Հայաստանի քաղաքացի դառնալու դիմում է ներկայացրել 11 տարի առաջ: Սակայն նրան անձնագիր տվել են միայն 1998թ.-ին: Եթե Միացյալ նահանգների նախկին քաղաքացուն թույլատրվի մասնակցել ընտրություններին, քաղաքական իրավիճակը կարող է լրջորեն փոփոխվել: Այսօրվա դրությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը բավականին բարձր է: Սոցիոլոգիական ուսումնասիրությունները վկայում են, որ նա զիջում է միայ Ռոբերտ Քոչարյանին:

Սոցհարցումների տվյալներով, առաջին հնգյակի մեջ են նաեւ «Ազգային պետություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը: Նրանցից յուրաքանչյուրը կարող է գործող նախագահի գլխավոր մրցակիցը դառնալ:

Արտաշես Գեղամյանը ղեկավարում է թվով երրորդ խորհրդարանական ֆրակցիան: Նա անցել է Խորհրդային քաղաքական դպրոցը: Եղել է Երեւանի քաղաքապետ, զբաղվել է մասնավոր բիզնեսով: Անցյալ նախագահական ընտրություններին զբաղեցրել է չորրորդ տեղը: Ունի իր հաստատուն ընտրազանգվածը, որն այս անգամ կարող է մեծանալ, եթե նրան աջակցեն մյուս ընդդիմադիր կուսակցությունները: Բավականին լուրջ հիմքերով կարելի է հավաստել, որ Գեղամյանը կմասնակցի ընտրություններին նույնիսկ այն դեպքում, եթե գործընկերները որոշեն միավորվել այլ թեկնածուի շուրջ:

Ստեփան Դեմիրճյանը եւ Արամ Սարգսյանը առայժմ չեն բացառում իրենց թեկնածության դիմումների ետ վերցնելը, այն դեպքում, երբ ընդդիմադիր գործընկերները համաձայնեն ներկայանալ մեկ թեկնածուով: Եթե նրանք երկուսն էլ ստիպված լինեն մաիյնակ մասնակցել ընտրություններին, երկրորդ փուլում նրանցից յուրաքանչյուրի հնարավորությունները կտրուկ կնվազեն:

Հավակնությունների հիմանվորմամբ այնուհետեւ ներկայանում են Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը եւ Ազգային-դեմոկրատական միության ղեկավար Վազգեն Մանուկյանը: Եթե կոմունիստների առջնորդի համար որպես թեկնածու սա առաջին ընտրությունն է, ապա Մանուկյանի հետ, նախընտրական պայքարի փորձի առումով, թերեւս ոչ ոք չի կարող համեմատվել: Միայն մեկ փաստարկ կա այն բանի օգտին, որ հենց նա պետք է լինի ընդդիմության միասնական թեկնածուն: Դա 1996թ.-ի ընտրություններին, որպես միասնական թեկնածուի, նրա հաջողությունն է: Այն ժամանակ նա հավաքել էր ձայների ավելի քան 40 տոկոսը եւ գրեթե նախագահ էր դարձել: Վազգեն Մանուկյանի կողմնակիցների պնդմամբ, նախագահի պաշտոնը զբաղեցնելուն նրան խանգարեցին այդ ժամանակվա գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խմբի կազմակերպած կեղծիքները: Ազգային-դեմոկրատների առաջնորդին ընդունում են նաեւ Արեւմուտքում: Նրան շատ լավ գիտեն Մոսկվայում: Սակայն, ակնհայտ է, որ 98-ի եւ այսօրվա Մանուկյանը տարբեր մարդիկ են: Նրա աստեղային ժամն, ամենայն հավանականության, անցել է: Ակնհայտ է, որ առանց ընդդիմադիր միության այլ անդամների աջակցության, ընտրական մարաֆոնի առաջնորդների շարքում հայտնվելու նրա հավակնություններն անտեղի կլինեն: Ինչ վերաբերում է Դարբինյանին, ապա նա անպայմանորեն մինչեւ վերջ կգնա, անկախ այն բանից, թե ինչ կորոշեն մնացած 15 ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները: Եվ չնայած կոմունիստական ընտրազանգվածը նոսրանում է, նա կարող է հավակնել տեղ գրավելու առաջին հնգյակում:

Մյուս թեկնածուների շանսերի մասին իմաստ կունենա խոսել միայն այն դեպքում, երբ նրանցից որեւէ մեկը կկարողանա իր շուրջը հավաքել մնացածներին: Չի բացառվում, որ ընտրությունների նախօրեին կստեղծվեն մի քանի տեղական միավորումներ, որն էլ կազդի քվեարկության արդյունքների վրա: Իսկ առայժմ, սոցհարցումների տվյալներով, ընտրարշավի առաջնորդների եվ մյուս մասնակիցների միջեւ տարբերությունը բավականին մեծ է, որպեսզի նրանց ուշադրության արժանացնենք:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---