«ԹԻՎ ԵՐԿՈւ ԱՀԱԲԵԿԻՉ» ԽԱԹԹԱԲԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Յաստրժեմբսկին:

Մինչ օրս Բաքվում օրինականորեն գործում է «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի մասը համարվող կազմակերպության ճյուղավորումը: Խոսքը գնում է «Միջազգային Բարեգործական հիմնադրամ» (Benevolence International foundation) անվամբ հայտնի կառույցի մասին: Օրերս բավականին հետաքրքրական մանրամասներ են պարզվել Ադրբեջանում այդ կազմակերպության գործունեության մասին:
PanARMENIAN.Net - «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տրված հարցազրույցում Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Յաստրժեմբսկին հայտարարել է, որ հատուկ ծառայություններն իրենց տրամադրության տակ ունեն անհերքելի փաստեր, որոնք ապացուցում են «Միջազգային Բարեգործական հիմնադրամ»-ի` Բաքվի գրասենյակի սերտ կապերը չեչեն ահաբեկիչների առաջնորդների հետ: Մասնավորապես պարզվել է, որ Չեչնիայում ֆեդերալ ուժերի դեմ կռվող մուսուլման վարձկանները ֆինանսավորվում են Բաքվից: Հիմնադրամի ադրբեջանական գրասենյակի հաշվի համարին կուտակվել են գումարներ` հրամանատար Խաթթաբի զինվորների համար: Բացի այդ, Յաստրժեմբսկու հավաստմամբ, հորդանանյան ահաբեկիչը Բաքվից նաեւ ստացել է մեծ քանակությամբ պայթուցիկներ, կապի միջոցներ եւ տարատեսակ սարքավորումներ:

Հիշեցնենք, որ չեչեն գրոհայիններին եւ «Ալ Քաիդայի» ահաբեկիչներին ֆինանսավորող «Միջազգային Բարեգործական հիմնադրամը» Բաքվում իր մասնաճյուղը բացել է 8 տարի առաջ: Այս կառույցը քողարկվում է բարեգործական կազմակերպության անվան տակ: Չիկագոյում գտնվող գլխավոր գրասենյակից ամեն ամիս Ադրբեջան են փոխանցվել հսկայական գումարներ: Երբ հաստատվեցին «Ալ Քաիդայի» հետ կապի մասին տեղեկությունները, «Միջազգային Բարեգործական հիմնադրամի» ղեկավարը ձերբակալվեց: Հայտնաբերվեցին եւ սառեցվեցին Միացյալ նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում եւ այլ պետություններում գտնվող հիմնադրամի ներկայացուցիչների բանկային հաշիվները: Հիմնադրամի տարածաշրջանային կառույցները փակվեցին, իսկ նրանց ղեկավարները պատասխանատվության ենթարկվեցին:

Սակայն Բաքվում «Միջազգային Բարեգործական հիմնադրամի» մասնաճյուղը չդադարեցրեց իր գործունեությունը նույնիսկ այն բանից հետո, երբ Միացյալ ազգերի կազմակերպությունն այս հիմնադրամը ներառեց «Ալ Քաիդայի» հետ կապեր ունեցող կազմակերպությունների ցուցակում: Ադրբեջանի իշխանությունների չմիջամտելը հակասում է Անվտանգության խորհրդի 1999թ.-ին ընդունած թիվ 1267 բանաձեւին: Այն իշխանություններից պահանջում է կասցենել միջազգային ահաբեկչությանն աջակցող կառույցների գործունեությունը: Նոյեմբերի 25-ին Անվտանգության խորհրդի հանձնաժողովը տարածել է հայտարարություն, որտեղ նշված է «Միջազգային Բարեգործական հիմնադրամի» մասնաճյուղի կոնկրետ հասցեն` Բաքու, Բաշիր Սաֆարօղլու փողոց, տուն 29: Այս փաստն ամենեւին չի ազդել Ադրբեջանի իշխանությունների վրա, որոնք ոչ մի կոնկրետ քայլ չեն ձեռնարկեցել ծայրահեղական կառույցի ճյուղավորման գործունեությունը դադարեցնելու համար: Բաքվի մասնաճյուղի ղեկավարները լրագրողներին հավաստում են, որ «Ադրբեջանի ղեկավարների կողմից ոչ մի ճնշման չեն հանդիպել»:

Պաշտոնական Բաքվի տարօրինակ պահվածքն այժմ ոչ միայն Արեւմուտքի, այլեւ` Ռուսաստանի զարմանքն է հարուցում: Ադրբեջանը մշտապես փորձում է միջազգային հանրությանը ցուցադրել, թե պատրաստ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, այնինչ` «Միջազգային Բարեգործական հիմնադրամի» դեպքը հստակորեն պատկերում է, որ իրականում այս երկիրը հովանավորում է ծայրահեղական կառույցներին, որոնք առանց որեւէ խոչընդոտի հանդիպելու շարունակում են գործել երկրի սահմաններում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---