ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՆԱԽԸՆՏՐՈւՄ Է ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՉՏՆՏԵՍԵԼ

ԱՄՆ-ի կոնգրեսի հայամետ ուժերը պատրաստ են հակազդել Հայաստանին տրամադրվելիք օգնության կրճատմանը:

Այս տարվա բյուջետային հատկացումների մասին օրենքի վերջնական հաստատումից անմիջապես հետո ԱՄՆ-ի ադմինիստրացիան կոնգրեսին ներկայացրեց 2004թ-ի հատկացումների մասին օրենքի նախագիծը: Մեզ համար այս փաստաթուղթը նշանակալից է նրանով, որ ներկայացվում է զարգացող երկրներին օգնություն տրամադրելու չափը: Ինչպես եւ նախորդ երեք տարիներին, Սպիտակ տունը կրկին կոնգրեսին առաջարկել է կրճատել Հայաստանին առնչվող թվերը, քանի որ բնակչության թվի հետ համեմատ մեր երկիրը ստանում է ամենամեծ օգնությունը ԱՊՀ երկրների շարքում: Դժվար չէ կանխատեսել խորհրդարանականների արձագանքը: Կոնգրեսի հայկական խումբը պատրաստ է հակազդել ադմինիստրացիայի նախաձեռնությանը բոլոր այն հանձնաժողովներում, որոնցով անցնելու է օրինագիծը:
PanARMENIAN.Net - Այս անգամ Սպիտակ տունը Կապիտոլիումին առաջարկել է կրճատել ԱՊՀ բոլոր պետություններին տրամադրվելիք օգնության չափը, այդ թվում` Ադրբեջանին եւ Վրաստանին: Լիովին սպասելի էր Ջորջ Բուշի նման որոշումը: Այլ բան եւ պետք չէր ակնկալել, եթե հաշվի առնենք Մերձավոր Արեւելքում սպասվելիք պատերազմը: Բոլոր հարավ-կովկասյան պետությունների համար ադմինիստրացիան նախատեսել է հավասար գումար: Սակայն եթե հաշվի առնենք բնակչության թիվը, ապա ամեն դեպքում ակնհայտ է հայերի օգտին առաջնայնությունը: Բացարձակ թվերում առաջնորդում է Վրաստանը: Ամենաքիչ օգնությունը բաժին է ընկնում Ադրբեջանին, որի բնակչության մեկ հոգուն նախատեսվում է ընդամենը 5 դոլար: Այնուհանդերձ, Բաքվում գոհ են: Բավարարված են միայն այն բանի համար, որ ամերիկյան ադմինիստրացիան կրկին հայտարարել է Երեւանին տրամադրվող օգնության կճրատման մտադրության մասին:

Սպիտակ տունը առաջարկում է կոնգրեսին Հայաստանի համար նախատեսել 50 միլիոն դոլար, այն դեպքում, երբ 2003 թվ.-ի համար հաստատվել է մոտ 90 միլիոն: Հիշեցնենք, որ վերջին երեք տարիների ընթացքում ադմինիստրացիան երեք անգամ փորձել է կրճատել Հայաստանին տրամադրվող օգնությունը, սակայն ոչ մի անգամ հաջողության չի հասել: Ամեն անգամ կոնգրեսի հայամետ ուժերին հաջողվել է վերականգնել նախորդ տարիներին տրված օգնության չափը: Անցյալ տարվա սկզբին Ջորջ Բուշն առաջարկել էր սահմանափակվել 70 միլիոնով: Այս անգամ առաջարկվող գումարն ավելի քիչ է, քանի որ ավելի քիչ են եւ հնարավորությունները:

Հատկանշական է, որ նույնիսկ Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը խոսում է նախագծում Հայաստանին առնչվող հատկացումների վերափոխումների հնարավորության մասին: Դիվանագետի խոսքերով, հնարավոր է, որ կոնգրեսը կրկին անտեղի համարի կրճատել Հայաստանին տրամադրովող օգնությունը: Կոնգրեսի հայկական խումբը բավականաչափ փաստարկներ ունի հօգուտ այս հարցի: Դրանցից կարեւորագույնն այն է, որ ադմինիստրացիային այդպես էլ չի հաջողվել իրականացնել 2003թվ.-ի հատկացումների մասին օրենքում տեղ գտած գլխավոր պայմանը: Փաստաթղթում խոսվում է Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ իրականացված շրջափակմանը հակազդելու անհրաժեշտության մասին: Հայկական լոբբին մտադիր է օրենսդիրների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ գործադիր իշխանությունը չի կարողացել Անկարային եւ Բաքվին ստիպել դադարեցնելու շրջափակումը, որը Հայաստանի համար արժենում է տարեկան 600-ից 700 միլիոն դոլար: Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի տնօրեն Արամ Խաբրամյանը վերջերս հայտարարել է, որ ադմինիստրացիան իր մասով պատասխանատվություն պետք է կրի այն բանի համար, որ շրջափակումը մինչ այժմ շարունակվում է: Միակ բանը, որով Վաշինգտոնը կարող է փոխհատուցել իր անտարբերությունը, կարող է լինել ֆիանանսական օգնությունը: Գրեթե այսպես է մտածում կոնգրեսի հայկական խմբի 126 անդամներից յուրաքանչյուրը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---