ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՄԱՐԴԻԿ ԻՐԵՆՑ ԼԻՈՎԻՆ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԵՆ ԶԳՈւՄ ԲԱՔՎ ՈւՄ

Ադրբեջանում միջազգային ահաբեկչական ցանցի ճյուղավորումների գործունեությանը վերաբերող նոր մանրամասներ են ի հայտ գալիս:

Անցյալ շաբաթ Մյունխենում կայացավ միջազգային 39-րդ հերթական գիտաժողովը նվիրված գլոբալ անվտանգության հարցերին: Այս լուրջ քննարկման ընթացքում ամբիոնից ասված շատ ելույթներ դուր չեն եկել Բաքվի ղեկավարներին: Հատուկ զայրույթ է նրանց մոտ առաջացրել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի ելույթը: վերջինս ներկայացրել է փաստեր, որոնք հաստատում են «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի ճյուղավորումների ներկայաությունը Ադրբեջանում եւ Թուրքիայում: Ռուսաստանի զինվորական գերատեսչության ղեկավարի խոսքերով, հենց «Ալ Քաիդայի» եւ «Թալիբանի» Բաքվի ներկայուցուցչություններն են ֆինանսավորում եւ զինում Չեչնիայում կռվող զինվորներին:
PanARMENIAN.Net - Սա միակ տհաճ անակնկալը չէր, որ անցյալ շաբաթ ստացան Ադրբեջանի իշխանությունները: Պակաս սենսացիոն չէր Չիկագոյում շարունակվող դատական պրոցեսի ընթացքում «Միջազգային բարեգործական հիմնադրամ» ծայրահեղական կազմակերպության հիմնադիր Էնաամ Արնաուտի տրված ցուցմունքները: Այս միջազգային ճյուղավորված կառույցի առաջնորդը, որը սերտ կապեր ունի Ուսամա բեն Լադենի հետ, խոստովանել է, որ Բաքվում գործող մասնաճյուղը իրոք մասնակցել է չեչեն ահաբեկիչների ֆինանսավորմանը: Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ չեչեն հրամանատարների հետ «Միջազգային բարեգործական հիմնադրամի» Բաքվի գրասենյակի ունեցած կապի մասին խոսել էր Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Յաստրժեմսկին: Նա հայտնել էր, որ առկա են անհերքելի փաստեր այն մասին, որ հիմնադրամի ադրբեջանական մասնաճյուղի հաշվին հավաքվում են միջոցներ Մոսկվայում եւ Հյուսիսային Կովկասի քաղաքներում ահաբեկչական գործողություններ իրականացնող խմբավորումներին ֆինանսավորելու համար: Հաստատվել է, որ արդեն հանգուցյալ հրամանատար Խատտաբը Բաքվից ստացել է մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր, կապի միջոցներ, պաշտպանական հանդերձանք, ռենտգենային սարքավուրումներ եւ տարատեսակ զինամթերք: «Միջազգային բարեգործական հիմնադրամի» առաջնորդ Էնաամ Արնաուտը հաստատել է գրեթե բոլոր այս փաստերը:

Հայտնի է, որ բարեգործական կազմակերպության անվան տակ գործող «Միջազգային բարեգործական հիմնադրամի» Բաքվի մասնաճյուղը հիմնվել է ութ տարի առաջ: Երբ հայտնի է դարձավ հիմնադրամի եւ «Ալ Քաիդայի» կապը, աշխարհում գործող հիմնադրամի տարածաշրջանային կառույցները փակվեցին, իսկ դրանց ղեկավարները պատասխանատվության ենթարկվեցին: Սակայն Բաքվի մասնաճյուղը շարունակեց անխափան գործել: Արնաուտի էմիսարները շարունակում են իրենց բավականին անվտանգ զգալ Բաքվում նույնիսկ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մամուլի համար տարածեց տեղեկատվություն, որտեղ զարմանք էր հայտնվում Ադրբեջանի իշխանությունների անտարբերության առիթով, որոնք ոչինչ չեն ձեռնարկում կասեցնելու համար «Միջազգային բարեգործական հիմնադրամի» գործունեությունը: Հայտարարության մեջ նշված էր մասնաճյուղի գլխավոր շտաբի հասցեն` Բաքու, Բաշիր Սաֆաօղլու փողոց, տուն 69: Սակայն սա էլ չպարտադրեց Բաքվի ղեկավարներին դադարեցնելու ահաբեկչական կառույցի գործունեությունը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության տարածումից մեկ շաբաթ հետո «Միջազգային բարեգործական հիմնադրամի» մասնաճյուղի ղեկավարները Բաքվի լրագրողներին հավաստում էին, որ իշխանությունների կողմից «ոչ մի ճնշման չեն ենթարկվել»:

Այն, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում կամ չեն կարողանում պայքարել միջազգային ահաբեկչական կառույցների դեմ, վաղուց ակնհայտ է: Սակայն պաշտոնական Բաքուն մինչ այժմ չի համակերպվում այն մտքի հետ, որ քաղաքակիրթ աշխարհը Ադրբեջանը համարում է մի երկիր, որտեղից ահաբեկչության վտանգ է սպասվում: Հնարավոր է, որ Սերգեյ Իվանովի հայտարարությունը եւ Ինաամ Արնաուտի խոստովանությունը կօգնեն համակերպվել այդ փաստի հետ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---