ՄԱՐՏԻ ՀԻՆԳԻՆ ԿՅԱՆՔԸ ՉԻ ԱՎԱՐՏՎՈւՄ

Երկրորդ փուլում պարտության դեպքում ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջնայնության հնարավորություն կունենա:

Նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանն ընտրություններից միայն երկու օր առաջ հաստատեց երկրորդ փուլին մասնակցելու պատրաստակամության մասին: Ժողովրդական կուսակցության առաջնորդը հաշվի չառավ իր կողմնակիցների արմատական մասի կարծիքները, որոնք պնդում էին, թե իշխանության փոփոխությանն անհնար է հասնել օրինական ճանապարհով: Դեմիրճյանը ինքնաբացարկ չհայտարարեց եւ գնաց մինչեւ վերջ` հավատալով իր ուժերին եւ օրենքի հաղթանակմանը:
PanARMENIAN.Net - Ընդդիմության մեջ քիչ չէին մարդիկ, որոնք առաջնորդվում էին «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով: Հենց նրանք էին Ստեփան Դեմիրճյանին համոզում հանել թեկնածությունը: Երկրորդ փուլի քվեարկությունն, ըստ էության, ձեւական կլիներ եւ ընտրությունների անօրինական լինելու մտապատկերը կստեղծեր, որն էլ կենթադրեր ընտրված նախագահի ոչ լեգիտիմ լինելը: Սրան էլ եւ ձգտում էին Ստեփան Դեմիրճյանի որոշ կողմնակիցներ` զգուշանալով երկրորդ փուլում Քոչարյանի համոզիչ հաղթանակից:

Սակայն ընդդիմության երիտասարդ առաջնորդն այնուհանդերձ իր մեջ ուժ գտավ արդար պայքարում ուժերը չափելու համար: Նա հրաժարվեց կասկածելի խաղերից` ապացուցելով, որ ցանկանում է ժողովրդական քաղաքական գործիչ լինել, այլ ոչ թե գործող նախագահին վնասելու ձգտմամբ մարդկանց ձեռքին ժամանակավոր միջոց դառնալ:

Վերջիվերջո, մարտի հինգին չի ավարտվում կյանքը, իսկ մաքուր ձեռքերով սկսված քաղաքական կարիերան հաջող կարող է լինել հաջորդ ընտրություններին:

Այսպիսով, սա արդեն դեմիրճանական թիմի «հեղափոխական» թեւի երկրորդ պարտությունն է: Առաջնորդի շուրջ համախմբվածների մեջ հակասությունների առաջին նշաններն ի հայտ եկան այն ժամանակ, երբ ՀԺԿ-ի նոր զինակիցները սկսեցին ժողովրդին հրահրել զինված ապստամբության: Հիշեցնենք, որ Դեմիրճյանի ընտրական շտաբի կազմակերպած հանրահավաքների ժամանակ մեկ անգամ չէ, որ հնչել են անմիջապես իշխանությունը գրավելու, երկրորդ փուլին չսպասելու կոչեր: Թեկնածուն թույլ չտվեց իրեն ընտրված նախագահ հայտարարել, սակայն նաեւ իրեն հրահրողների գործողություններին անհրաժեշտ գնահատականը չտվեց: Միաժամանակ, ակնհայտ է, որ Դեմիրճյանի հավաքած 70 տոկոս ձայների մասին խոսող եւ «ժողովրդի քվեներից օգտվելու» կոչեր անող մարդիկ, իրականում ՀԺԿ առաջնորդի արջի ծառայություն մատուցեցին: Չէ որ ուժային մեթոդներին դիմելու կոչերով նրանք նպաստում էին այնպիսի կարծիքի ձեւավորմանը, որ թեկնածուն իր ուժերով չի կարող հաղթել մրցակցին արդար պայքարում:

Մրցակցությունն իրավական դաշտից դուրս բերելու` ընդդիմության արմատական հատվածի ձգտումները ոչ մի կերպ չի կարելի օբյեկտիվորեն գնահատել, քանի որ երկրորդ փուլ գնալու իշխանության պատրաստակամությունը ինչ որ չափով հակասում է այն փաստարկներին, թե իշխանության փոփոխումը հնարվոր չէ իրականացնել օրինական ճանապարհով: Եթե իրականում վարչակազմը վճռական դեր ունենար, ապա ամեն ինչ կավարտվեր փետրվարի 19-ին: Հիմքեր չկան խոսելու այն մասին, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կախվածությունը իշխանությունից այնքան մեծ է, որ ժողովրդի կամքի արտահայտումը նշանակություն չունի: Սա գիտակցել է նաեւ Ստեփան Դեմիրճյանը` որոշելով արդար պայքարի մեջ մտնել Ռոբերտ Քոչարյանի հետ: Մնում է միայն հուսալ, որ երկու թեկնածուներն էլ խոհեմություն եւ քաջություն կունենան հաշվտվելու ընտրությունների արդյունքների հետ եւ արդյունքներից չբարարված համակիրներին փողոց դուրս հանելու գայթակղությանը չեն տրվի: Մարտի հինգին կյանքը դեռեւս չի ավարտվում...
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---