ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈւՄ Է ՌԵՎԱՆՇԻ

Քաղաքական ուժերը հույսեր են կապում սպասվելիք խորհրդարանական ընտրությունների հետ:

Հայաստանում սկսվել է Ազգային ժողովի պատգամավորների թեկնածուների առաջադրման գործընթացը: Նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարման հենց հաջորդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսեց կուսակցություններից ընդունել մայիսի 5-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտերը: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում պարտություն կրելով` ընդդիմությունը փորձում է առաջնայնություն վերցնել օրենսդիր իշխանությունում:
PanARMENIAN.Net - Նախընտրական կոալիցիայի ձեւավորման գործընթացն ընթանում է ընդդիմության աննախադեպ լարվածության պայմաններում, որը բավարարված չէ նախագահական ընտրությունների արդյունքներով: Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները ձգտում են ամեն գնով պահպանել ընդդիմադիր ընտրազանգվածի ներկայիս մակարդակը, որի աջակցությունը շատ հնարավոր է, որ բավական լինի ապահովելու խորհրդարանում ամենամեծ ֆրակցիան: Սակայն, քիչ հավանական է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին ստեղծված ընդդիմադիր միությունը պահպանի իր գոյությունը: Նրանց ձեւավորած նախընտրական միավորումը կհավակնի դառնալ երբեմնի առաջնայնություն ունեցող «Միասնություն» դաշինքի իրավահաջորդը, որը ստեղծվել էր անցյալ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի կողմից: Դժվար է համեմատել ներկայիս կոալիցիայի առաջնորդների եւ նրանց նախորդողների թափը, սակայն «Միասնություն» անվանումն հենց արդեն իսկ յուրահատուկ գրավական է ձայներ բերելու տեսակետից:

Հեշտությամբ կհաղթահարի հինգտոկոսանոց սանդղակը նաեւ Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային միաբանություն» կուսակցությունը, որի առաջնորդի օգտին նախագահական ընտրություններին քվեարկել էր ընտրողների մոտ 18 տոկոսը: Հաջողության հնարավորություններ ունի նաեւ «Սահմանադրական իրավունք» միությունը, որի կողմից առաջադրվել է քաղաքագիտության դոկտոր Արամ Կարապետյանը: Նախագահական ընտրություններում նա հավաքել էր 3 տոկոս: Խորհրդարանում իր ֆրակցիան ունենալու հնարավորությանն են հավակնում նաեւ կոմունիստները, չնայած վերջերս տեղի ունեցած քայքայման արդյունքում նրանց դիրքերն ակնհայտորեն թուլացել են:

Խորհրդարանական ընտրությունները կարող են պատճառ դառնալ նաեւ, որ քաղաքականություն վերադառնա նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն, դատելով սոցիոլոգիական հարցումների արդյունքներից, նրան աջակցող «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը նախկինի պես ընդհանրապես չի վայելում հանրության համակրանքը:

Ռոբերտ Քոչարյանին աջակցող քաղաքական ուժերից անվիճելի վարկանիշ ունի միայն «Դաշնակցություն» կուսակցությունը: Ինչ վերաբերում է վարչապետի ղեկավարած Հանրապետական կուսակցությանը, ապա նրա հնարավորությունները պայմանավորված են ոչ այնքան ժողովրդի համակրանքով, որքան վարչական ռեսուրսների առկայությամբ: (Նկատի ունենալով այս ռեսուրսը, կարելի է ենթադրել, որ իշխող կուսակցությունն առավել շատ հույսեր է կապում մեծամասնական ընտրությունների հետ մեկմանդատային տեղամասերից, որտեղից պետք է ընտրվեն 131 պատգամավորից 56-ը): Գործող նախագահի կողմնակիցներից շուրջ տաս ավելի մանր կուսակցություններ հավակնում են ձայներ հավաքել: Նրանցից մի քանիսն արդեն բանակցություններ են վարում նախընտրական դաշինքների ստեղծման ուղղությամբ:

Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի օգտին քվեարկած ոչ բոլոր ընտրողները խորհրդարանական ընտրություններում իրենց ձայները կտան հենց այն կուսակցություններին, որոնք արդյունքում հենարան կստեղծեն գործող նախագահի համար: Կասկած չկա, որ երկրի ղեկավարի միլիոնավոր կողմնակիցներից մի քանի հարյուր հազարը կնախընտրեն հանդարտված ընդդիմությանը կամ էլ այնպիսի կուսկացությունների, որոնց չի հաջողվի անցնել հինգտոկասանոց արգելքը: Այնպես որ, սխալ կլիներ ենթադրել, որ Քոչարյանի ընտրազանգվածը մեխանիկորեն կպաշտպանի այն քաղաքական ուժերին, որոնք կներկայացնեն նախագահի դիրքերը խորհրդարանում: Սա նշանակում է, որ Ազգային ժողովում ուժերի հարաբերակցությունն առավել շահավետ կդասավորվի ընդդիմության համար:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---