ԲԱՔՎՈւՄ ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄԻ ՆՈՐ ԱԼԻՔ Է ԲԱՐՁՐԱՑԵԼ

Ադրբեջանական վահաբբիթը, գազանորեն մորթելով մի հրեուհու, հայտարարել է, որ «աստվածահաճո գործ է» արել:

Այս օրերին ամբողջ աշխարհում տոնում են Իսրայելի պետության ձեւավորման 55-րդ տարելիցը: Ադրբեջանական հակասեմիտները որոշել են յուրովի տոնել այդ օրը: Անցյալ շաբաթ Ադրբեջանի մայրքաղաքում վահաբիթթական բազմաթիվ կազմակերպություններից մեկի անդամը գազանորեն սպանել է ծեր հրեուհու: 25-ամյա բաքվեցի Էլդարն իր արարքը բացատրել է նրանով, որ հրեուհուն սպանելով ցանկացել է «աստվածահաճու գործ» անել եւ դրախտ ընկնել: Իսրայելական մամուլն անմիջապես արձագանքել է կատարվածին: Թել-Ավիվում հրատարակվող «Yedi'ot Aharonot» թերթի տվյալներով, «տարեց կնոջը սպանող մուսուլմանը խոստովանել է, որ տեղական ծայրահեղական խմբավորումներից մեկի կողմնակիցն է»:
PanARMENIAN.Net - Բաքվի բնիկ 75-ամյա Կամիլա Կռիչտեւսկայան դեռեւս խորհրդային տարիներին նախընտրում էր չհայտարարել իր ծագումը եւ ներկայանում էր մահացած ամուսնու ազգանունով: (Հարեւանները գիտեին նրան որպես Կարբալիեվ): Երեք տարի առաջ նա մեկնել էր Իսրայել եւ ընդունել էր այդ երկրի քաղաքացիությունը: Ապրիլի վերջին Կռիչտեւսկայան վերադարձել էր հայրենիք` դստերն այցելելու նպատակով: Նրա տանն էլ հրեուհին սպանվել էր հարեւան-հակասեմիտի կողմից: Կինն ինքն էր դուռը բացել նրա առաջ: Ահա ինչպես է նկարագրում հանցագործությունը Բաքվում հրատարակվող «Էխո» թերթը. «Կռիչտեւսկայային դուր չէր եկել Էլդարի տոնը եւ շտապել էր փակել դուռը: Այդ պահին Էլդարը բռնել էր կնոջը եւ կտրել էր նրա կոկորդը ածելիով»:

Իրավապահ մարմիններն ամեն ինչ արել էին, որպեսզի կրոնական հողի վրա կատարված սպանությունը հայտնի չդառնար արտասահմանյան հանրությանը: Ահաբեկիչ-հակասեմիտի արյունալի ակցիայի մասին տվյալները հատուկ չէին ներառվել Բաքվի Ոստիկանության գլխավոր վարչության ամենօրյա ցուցակի մեջ, որպեսզի ՆԳՆ-ում հավատարմագրված լրագրողները պատահականորեն չտեղեկանային փակ թեմային: Սակայն տեղեկատվության հոսք, այնուամենայնիվ, տեղի էր ունեցել հրեական համայնքի միջոցով: Եթե այդ մասին իսրայելական մամուլում չհրապարակվեր, հնարավոր է, որ հետաքննությունը սառեցվեր:

Ադրբեջանի պաշտոնական կառույցները փորձում են կասկածի տակ դնել այն փաստը, որ հանցագործությունը կատարվել է հակասեմիտիզմի հողի վրա: Սակայն, ոչպետական շատ կազմակերպությունների ղեկավարներ հակված են կատարվածը որակել հրեաների հանդեպ ատելության դրսեւորում: Օրինակ, Կրոնի ազատության միջազգային ասոցիացիայի ադրբեջանական բաժանմունքի գլխավոր քարտուղար Իլգալ Իբրահիմօղլին կարծում է, որ «Հանցագործությունը կատարվել է նյարդային լարվածության պայմաններում, որի պատճառ կարող էին լինել այսօր Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները»: Փորձագետը վստահ է, որ ադրբեջանական վահաբիթթի կողմից իրականացրած սպանությունը «աշխարհում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների հետեւանք է»: «Գոյություն ունեն խիստ արմատական շարժումներ, եւ մարդասպանը կարող էր վարակված լինել այդ գաղափարներով եւ իրագործել նման սպանություն»,- Բաքվի լրագրողներին տրված հարցազրույցում հայտարարել է Իբրահիմօղլին:

Կամիլա Կռիչտեւսկայայի սպանությունը հակասեմիտիզմի ագրեսիվ դրսեւորման միակ դեպքը չէ: Ադրբեջանում բնակվող շատ հրեաներ վերջին տարիներին ստիպված էին զգուշանալ իրենց կյանքի համար: Ի դեպ, այս փաստն ընդունում է նաեւ ադրբեջանական մամուլը: Մեկ տարի առաջ Բաքվում գործող հրեական բարեգործական «Հայֆա» կենտրոնի աշխատակիցը «Էխո» թերթին հայտնել է, որ իր հայրենակիցների կյանքի անվտանգության համար անհանգստանալու մի շարք լուրջ վտանգներ են առկա: Բաքվի հրաները զանգվածային հակասեմիտական արշավի են առնչվել 2001թ.-ին: Այն սկսվել է հրեական գերեզմանների պղծմամաբ, որի արդյունքում ավելի քան 500 գերեզման ավերվել է: Այդ ակցիայի պատվիրատուներն այդպես էլ չէին հայտնաբերվել: Միայն հրեաների կրոնական համայնքի ղեկավար Սեմեոն Իհիհիլովի բազմաթիվ պահանջներից հետո, իրավապահ մարմինները հավելյալ ուժեր էին հատկացրել Բաքվի սինագոգի պաշտպանման համար: Այդուհանդերձ, Ադրբեջանի ղեկավարները փորձում են հավաստել, որ երկրում տիրում է կրոնական եւ էթնիկական համերաշխության մթնոլորտ:

Հետաքրքրական է, որ Կամիլա Կռիչտեւսկայայի թաղման օրը Բաքվի օպերայի եւ բալետի պետական թատրոնում տեղի էր ունենում Իսրայելի ստեղծման տարելիցին նվիրված հանդիսավոր համերգ, որի ընթացքում Ադրբեջանի մտավորականության եւ կառավարության ներկայացուցիչները խոսում էին այն ջերմ զգացմունքների մասին, որոնք ադրբեջանցիները տածում են հրեաների նկատմամբ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---